«Հայ վիժվածքները մեզ չեն վախեցնի»
«Հիշեք, թե ինչ եմ ես ձեզ ասել։ Մենք մեկ անգամ պետք է մահանանք, այդպե՞ս է։ Պետք է։ Բայց կարելի է մահանալ ինչպես … նաև որպես կին»,- հայտարարել է Էրդողանը միտինգի ժամանակ, ինչին հաջորդել է ցուցարարների ռեակցիան՝ հայերի հասցեին ուղղված վիրավորանքներով, գրում է Haber.sol.org-ը։
Ամբոխը հավանության է արժանացրել Էրդողանի խոսքերին և վանկարկել. «Հայ վիժվածքները մեզ չեն վախեցնի»։ Տեսանյութում երևում է, որ Էրդողանը ոչ միայն չի լռեցնում իր կողմնակիցներին, այլև քմծիծաղ է տալիս։
Այդ դեպքին արդեն իսկ արձագանքել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը։ Նա հայտարարել է, որ դատական հայց կներկայացնի դատարան՝ կապված հայերի հասցեին հնչող ռասիստական բնույթի կոչերի հետ։
