Խոշոր ավտովթար՝ Թբիլիսյան խճուղում. կան տուժածներ
Հոկտեմբերի 17-ին` ժամը 14.17-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում՝ IMEX GROUP ընկերության դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է օգնություն: Դեպքի վայր են մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տվյալների՝ կա 3 տուժած: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
