Վիճաբանություն Գյումրիում. 14-ամյա տղա է դանակահարվել
Գյումրիում նախօրեին անչափահաս երեխա է դանակահարվել: NEWS.am-ի թղթակցին Գյումրիի Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցից հայտնեցին, որ 14-ամյա տղայի վիճակը կայուն ծանր է: Նա ընդունվել է հիվանդանոց կրծքավանդակի շրջանում կտրած-ծակած թափանցող վերքով, վիրահատվել է, այժմ գտնվում է կայուն ծանր վիճակում: Մեր տեղեկություններով՝ 14-ամյա Տիգրանը վիճաբանել է իրեն հասակակից տղայի հետ թիվ 19 դպրոցի բակում, այնուհետեւ ծեծկռտուք է տեղի ունեցել, որի ժամանակ ստացել է վնասվածքը:
