Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի խոսնակի պսակադրությունը. լուսանկարներ.armtimes.com
Երեկ տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակ Վլադիմիր Հակոբյանի պսակադրությունը: Պսակադրությունը տեղի է ունեցել Մարաշի սուրբ Աստվածամայր եկեղեցում, հարսանեկան խնջույքը` Ջրվեժի «Վիլլա» ռեստորանում: Մեզ հայտնի դարձավ, որ արարողությունն ացնել է ընկերների, հարազատների, գործընկերների շրջանակում: Բնականաբար, ներկա է եղել նաեւ Սերժ Սարգսյանը: Հարսնացուն, ինչպես մեզ հաջողվեց ճշտել, մասնագիտությամբ միջազգայնագետ է, հասարակության լայն շրջանակներին հայտնի չէ: Անուշ Հարությունյանը սովորում է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական ակադեմիայում: