Ինչ են քննարկելու երեկոյան ՀՀԿ խորհրդի նիստում
Մեր ունեցած տեղեկություններով,այսօր՝ ժամը 20.00, Հանրապետական կուսակցության կենտրոնական գրասենյակում կհավաքվեն ՀՀԿ անդամները:Տեղի կունենա խորհրդի նիստ : Հավաքի նպատակը Կառավարության ծրագրի քննարկումն է, մասնակցելու է նաեւ նախագահ Սերժ Սարգսյանը: Հիշեցնենք,որ ՀՀԿ խորհրդի նիստը ՀՀԿ գրասենյակում տեղի է ունեցել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հրաժարականի օրը: Նշենք, որ Ազգային ժողովի այսօր մեկնարկած արտահերթ նստաշրջանը հրավիրվել է Կառավարության ծրագիրը անցկացնելու համար:
