Մեծ ախորժակ, «փոքր» իրականություն

Հոկտեմբերի 2-ի ընտրություններից հետո Դաշնակցությունը խիստ դժգոհ էր իր գրանցած ցուցանիշներից, ցանկություն ուներ հասկանալու անհաջողության պատճառները: Այդ մասին անկեղծորեն խոստովանում էին ՀՅԴ-ական պատգամավորները։ Բայց քանի որ ՀՅԴ-ում սովորություն չկա պատճառները ներսում որոնելու, նրանք եկել են այն եզրակացության, որ պարտության պատճառն այն է, որ իրենք ունակ չեն դպրոցի ուսուցիչների, համայնքապետերի, մարզի այլ հաստատությունների աշխատակազմի վրա ճնշումներ գործադրել, այլ կերպ ասած՝ վարչական լծակներ կիրառել. «Ես կարծում եմ՝ ցնցող ոչինչ տեղի չի ունեցել, երբ որ մարզպետը չի բռնացել, չի ճնշել դպրոցի տնօրեններին, համայնքապետերին, որպեսզի իր կուսակցությունը ձայն ունենա, սրա համար մենք պիտի ուրախանանք»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Տարածքային կառավարման նախարար Դավիթ Լոքյանը՝ պարզաբանելով Գյումրիում կուսակցության տապալման հարցը։ Դավիթ Լոքյանն ընդգծել է, որ մարզպետերից դժգոհություն չկա ու փոփոխություն չի սպասվում.«Իր աշխատանքի ընթացքում կունենա թերություններ, ես անձամբ կնախաձեռնեմ այդ խնդիրների քննարկումը»,-ընդգծեց նախարարը։ Լոքյանը նաև ասել է, որ դեռևս վարչապետի, նախագահի հետ այլ մարզպետների փոփոխության հարցեր չեն քննարկվել, բայց փոփոխությունները չեն բացառվում։ «Աշխարհում ոչինչ անփոփոխ չէ, դա բնության ընդհանուր օրենքն է»։ Զարմանալի է ինչի արդյունքում է ՀՅԴ-ում վերաբերմունքի կտրուկ փոփոխություն տեղի ունեցել։ Անցած շաբաթ Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հաստատել է, որ Գյումրիում տեղի ունեցած ընտրություններից հետո դժգոհություն ունեն մարզպետից: «Այո, դժգոհություն կա այն իմաստով, որ մարզպետն այն պաշտոնյան է, որը պետք է կարողանա համապատասխան հեղինակություն ավելացնել մեր ունեցածի վրա, և այդ առումով հարցեր կան, որոնց լուծման համար մարզպետն իր հեղինակությամբ ճիգ պետք է գործադրեր և դրանով բարձրացներ մեր հեղինակությունը»,- ասել է Ռուստամյանը՝ հաստատելով, որ իրենց համար իշխանությունը գործիք է, որը ծառայեցվում է բացառապես սեփական նպատակների համար: Եւ որ ընկեր Ռուստամյանի խոսքի տրամաբանությամբ՝ մարզպետի պաշտոնն իրենք դիտում են իբրև ընտրական լծակ, ինչի հաշվին պիտի ավելացվեր կուսակցության վարկանիշը,ինչը ձախողվել է, իսկ իրականությունն այն է, որ դաշնակցությունը Գյումրիում ու կարծում ենք ամենուր հեղինակություն չունի։ Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն Գյումրիում չի հաղթահարել նվազագույն 6 տոկոսի շեմը։ Մինչեւ կոալիցիոն համաձայնագրի ստորագրումը դաշնակցականները մեծ ախորժակ ունեին, որ մի քանի նախարարական պորտֆել ու մարզպետական աթոռներ վերցնելով իշխանությունից կկարողանան 2017-ի ընտրություններին ազդեցության դաշտ ունենալ , օրինակ ՀՅԴ-ական նախարարների կարգադրությամբ տվյալ գերատեսչությունը իր ընտրությունը կկատարի հօգուտ ղեկավարի կուսակցության, իսկ մարզերում ձայնի հավաքագրման գործընթացը կդրվի մարզպետների վրա։ Բայց հոկտեմբերի երկուսին խոշոր քաղաքներում ՏԻՄ ընտրություններից արդյունքներից պարզ դարձավ, որ անգամ վարչական լծակների կիրառումը չի փրկում «հին ընկերներին»։ Դավիթ Լոքյանն անկեղծ չէ, երբ ասում է, թե Հովսեփ Սիմոնյանը չի ճնշել որեւէ մեկին։ Բոլորը գիտեն, որ այս մարզպետը նույնիսկ մարզպետարանի հավաքարարներին պարտադրում է անդամակցել սեփական կուսակցությանը։ Այլ հարց է, որ քաղաքական որոշում է եղել Գյումրին պահել ՀՀԿ-ի ձեռքում եւ Հովսեփ Սիմոնյանը նախազգուշացումներից ավել չի ծավալվել։ Ըստ էության Դավիթ Լոքյանն իր խոսքում ակնարկել է, որ իրենց կոալիցիոն գործընկերներն են բռնացել համայնքապետերի, դպրոցի տնօրենների եւ նյուսների կամարտահայտման վրա , այդ պատճառով էլ լավ արդյունքներ են գրանցել։   Անի Սահակյան

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am