1in.am-ը նոր խմբագիր ունի

«Առաջին լրատվական» լրատվական-վերլուծական կայքի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ հաշվի առնելով Հայաստանի առջև ծառացած նոր մարտահրավերները՝ պայմանավորված արտաքին և ներքին մի շարք նոր սպառնալից իրողություններով, ինչպես նաև նկատի ունենալով 2017թ. խորհրդարանական ընտրություններում անկախ լրատվամիջոցների դերն ու կարևոր նշանակությունը և իշխանական բոլոր լրատվական հարթակների ընտրողական մոտեցումը և նրանց կողմից տաբուավորված քաղաքական ուժերին և գործիչներին լիարժեք արտահայտվելու հնարավորություն ընձեռելու անհրաժեշտությունը, լրատվամիջոցը վերադասավորել է իր առաջնահերթությունները։ Ըստ այդմ՝ որոշվել է, որ կայքի նոր գլխավոր խմբագրի պարտականությունները կատարելու է քաղաքագետ Աղասի Ենոքյանը։Հաղորդագրությունում ասվում է, որ Հայաստանի շուրջ ծավալվող տարածաշրջանային և գլոբալ զարգացումները՝ որպես երկրի առաջատար լրատվամիջոցներից մեկը, www.1in.am-ը նպատակադրվել է թիրախավորված ընդլայնել իր լսարանը։ Ստեղծված արդի ժամանակաշրջանում կայքը իր կարևոր ու նոր խնդիրներից է հռչակել Եվրասիական տնտեսական միության կազմում մեր երկրի քաղաքական և տնտեսական գահավիժումի և ՀԱՊԿ շրջանակում Հայաստանի և Արցախի առջև կանգնած օրախնդիր մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների մասին բազմակողմանի բարձրաձայնումը։Ըստ հաղորդագրության՝ ներկա հանգրվանում լրատվամիջոցը Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության առաջընթացի միակ և հնարավոր երաշխիք տեսնում է ԱՄՆ-ի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի խորացված և բազմակողմ հարաբերությունների հաստատման և ամրապնդման օգտին քարոզչությունը։

Համապետական կարևորագույն ընտրությունների նախօրեին՝ քաղաքական դաշտի ամայությունը լրատվամիջոցի առջև նոր խնդիր է առաջադրել՝ հանդես գալ նաև որպես գաղափարներ առաջադրող և գեներացնող՝ միաժամանակ պայքար մղելով ինքնիշխան, արժանապատիվ առաջադեմ և եվրոպական մոդելի պետության կայացման և զարգացման դեմ թաքնված և անթաքույց հանդես եկող իշխանական և կեղծ ընդդիմադիր ուժերի, օտարերկրյա գործակալների, առանձին գործիչների և հոսանքների դեմ։Զուգահեռաբար կայքը վճռել է վերազինվել՝ Հայաստանում և սփյուռքի համայնքներում մեծացնելու իր ներկայությունն ու տարածվելու միջոցները։ Մեկ այլ որոշմամբ, լրատվամիջոցի սեփականատեր և նախկին խմբագիր Արման Բաբաջանյանը այսուհետ պատասխանատու կլինի կայքի տեխնիկական վերազինման և արդի միջոցների ներգրավման համար։

դիտվել է 111 անգամ
Լրահոս
Մաֆիոզների սպասարկող դատավո՞ր եք․ Չիչոյանի արձագանքը հարցին (video) Սամվել Կարապետյանին բոլորն են սիրում․ դուք սպասե՛ք, կտեսնեք․ Անդրանիկ Գևորգյան (video) «Վերնագիրը՝ ցմա՛հ ազատազրկում»․ Լավ չե՛ք ճանաչում Սամվել Կարապետյանին (video) Չաղ Ռուստամին ինչի՞ եք բաց թողնում․ Մասիս Մելքոնյանը փախավ լրագրողներից (video) «Չորս հոգով կնստեն, բլոտ կխաղան»․ Նահապետյանը հեգնում է «Ալիևացավով տառապող»․ Սամվել Կարապետյանի պատասխանը Փաշինյանին (video) «Նիկո՛լ, աննորմա՞լ ես, մե՞զ ես հարցնում, զանգի՛ Ալիևին, տես՝ ու՞ր են»․ Արման Աբովյան (video) Նիկոլ Փաշինյանը դատապարտված է լինելու անհաջողության․ Տիգրան Աբրահամյան Սպառնալիքը շատ վտանգավոր է ու իրական․ Մարիաննա Ղահրամանյան (video) Սամվել Կարապետյանի պահվածքը տեսա՛ք․ պատասխանն է մանր ու ճղճիմ մարդկանց․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր (video) «Ալիևացավով տառապող մարդն ինձանից ի՞նչ պիտի ուզի»․ Կարապետյան Նոր ու հետաքրքիր զարգացումներ են լինելու․ Պապոյանը թող երգի՛՝ աշխարհը մերնա, մերնա»․ Դավիթ Ղազինյան (video) «Լսե՛ք, ես այդպիսի բան չասացի»․ սուր խոսակցություն լրագրողի և Դավիթ Ղազինյանի միջև (video) Հայտնաբերվել է «Կինդեր» տեսակի քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ Փաշինյանին մի բան հուշե՛մ՝ գիտե՞ս՝ ինչ է սպասվում՝ Սամվել Կարապետյանին տանելով․ Դավիթ Ղազինյան (video) Զոնաբենդը հայտնել է՝ երբ և որ պայմանում կմեկնեն Բաքու Պուտինի մոտ գնալու օրերն ինչքան մոտենում են, Նիկոլը դառնում է հին Նիկոլ (video) Ռուսական գազի տարանցումը դեպի Իրան և «Հյուսիս-Հարավ» միջանցքը ռազմավարական նախագծեր են․ Ալի Բաղերի Վերջացա՛վ, «ալիևյան սահմանադրությունը» չի՛ ընդունվելու․ պատրաստ ենք․․․ Տիգրան Աբրահամյան (video) Ժողովու՛րդ, Սամվել Կարապետյանը շատ կարևոր բան է ասել․ Էդգար Ղազարյան (video) Որքան մարդ է մասնակցել Ֆրանսիայում հակակառավարական ցույցերին Ես էլ ասեմ՝ ինձ գրում են՝ էս դավաճաններից ե՞րբ եք ազատվելու, քեշ փողով ծախել են․ Դավիթ Ղազինյան (video) Ինչ է ասել Թրամփը Կատարի էմիրին Փաշինյանի ներքին «լեգիտիմությունը» հիմնականում կառուցվել է արտաքին ուժերի տված «քարտ բլանշի» վրա Փաշինյանենք ղժղժում են․․․ Ծառուկյանի գործով դատարանում ջախջախում է եղել․ Արման Աբովյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 6-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը ԱԱԾ պադվալում շինարարություն են անում, ի՞նչ են կառուցում. «Հրապարակ» Նոյեմբերի 5-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գրիգորյանը Նոյեմբերի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Նոյեմբերի 4-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմեն Դանիելյան /ավագանու՝ Մայր Հայաստան խմբակցության անդամ/
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am