«Մարմինն ամբողջությամբ վնասված է, քերծվածքներով պատված»

Փոփոխությունների սիմվոլ Կարեն Կարապետյանը գնալով ձեռնոց է նետում պետական համակարգում դերասանական անկրկնելի տաղանդով օժտված պաշտոնյաներին, մասնավորապես Ոստիկանապետ Վովա Գասպարյանին Կառավարության նիստում մինչև օրակարգին անցնելը վարչապետը շնորհավորել է Վարդան Հարությունյանին` ՊԵԿ-ի պետ նշանակվելու կապակցությամբ` ընդգծելով, որ հատկապես մամուլում շատ է գրվում, որ Վ. Հարությունյանը դիմադրել է: ինչի առիթով Կարապետյանը հայտնել է իր ուրախությունը։ Համաձայնեք, որ դերասանական վարպետություն ու տաղանդ է հարկավոր խաղալ նման ներկայացում։ Փաստորեն, կառավարության ղեկավարը, որն անձամբ է ու յուրահատուկ սկզբունքներով է որոշում, թե ով պետք է տեղ ունենա իր ղեկավարած կառավարությունում, ու ինչպես ՀՀԿ-ականներն են խոստովանել, նա կադրային քաղաքականության հարցում լիակատար ազատություն ունի, մամուլից է իմացել, որ Վարդան Հարությունյանը դիմադրել է։ Ինչ խոսք Կարապետյանը կարող էր ասել, որ Վարդան Հարությունյանի մարմինն ամբողջությամբ վնասված է, քերծվածքներով պատված, քանզի նրան իր կամքին բերել են տվել ՊԵԿ ղեկավարի պաշտոնին, բայց հավանաբար որոշել է միանգամից չցուցադրել իր ողջ տաղանդը ու խնայել է սեփական ռեսուրսները։ Այդուհանդերձ, եթե իրոք Վարդան Հարությունյանը հզոր դիմադրությունից հետո, ասել է թե՝ չուզենալով է համակարգ մտել, այդ ինչպես է ղեկավարելու մի կառույց, որը բառի բուն իմաստով ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի կյանքում։ Կարեն Կարապետյանը կարող է ասել, որ նա հայրենիքի նվիրյալ է, հենց այդ պատճառով է թողել մի քանի տասնյակ հազար դոլարի հասնող աշխատավարձը ու եկել է հոգեվարք ապրող տնտեսությունը փրկելու։ Բայց հանուն արդարության Հովհաննես Հովսեփյանի պաշտոնավարման ընթացքում արդեն արձանագրվում էր դրական դինամիկան։ Հովսեփյանի գալով հարկային, մաքսային ոլորտներում փոփոխությունները նկատելի դարձան՝ կոռուպցիան վերացել էր, խոշոր բիզնեսի հարկային վճարումներն ավելացել, սահմանին բիզնեսի առաջ հարուցվող խոչընդոտները՝ էականորեն կրճատվել: Խոշոր հարկատուները հարկային պարտավորությունները կատարելիս այլեւս չէին մտածում, որ այդ գումարները ոչ թե գնալու է պետական բյուջե, այլ ծաղկեցնելու է համակարգը կործանման եզրին հասցրած Գագիկ Խաչատրյանի բիզնեսները։ Իրականում Կարեն Կարապետյանը առաջին իսկ օրվանից խնդիր էր դրել իր առջեւ տնտեսական-ֆինանսական բլոկում բերել յուրայիններին եւ այդպես էլ արեց, մինչդեռ համակարգային մտածողության դեպքում ու այն էլ վտանգավոր ու ռիսկային պաշտոններում առնվազն անթույլատրելի է առաջնորդվել ծանոթ-բարեկամ սկզբունքով ու կարեւորագույն պաշտոնները հանձնել ընկեր-բարեկամներին։ Միգուցե մեծահարգ/բառի հեղինակային իրավունքը Արփինե Հովհաննիսյանի/ վարչապետը վստահ է Վարդան Հարությունյանի հարցում եւ ինչպես համոզել է նրան գալ կառավարություն, այնպես էլ անձամբ օգնելու է ՊԵԿ-ի առողջացման հարցում, ժամանակը ցույց կտա։ Միայն թե Կարեն Կարապետյանի խոսքի ու գործի հակասությունները ակնառու են հենց այս պահից։ Օրինակ այսօրվա նիստում նա մի քանի առաջարկություն է արել ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին. «Հանձնարարում եմ ԿԳ նախարարին նաև՝ ՀՀ մարզպետներին, Երևանի քաղաքապետին 7 օրվա ժամկետում առաջարկություններ ներկայացնել հանրակրթական հաստատությունների ընտրության գործընթացում ազգակցական կապերի հովանավորչության և շահերի բախման երևույթների բացառման ուղղությամբ»:Վարչապետը մանրամասնել է. «Ինչի մասին է խոսքը բոլորդ շատ լավ հասկանում եք. մայր և աղջիկ նույն դպրոցում աշխատեն։ Ես չեմ բացառում, որ նման դեպքեր կլինեն, պետք է տարբերակել, թե որտեղ է օբյեկտիվ, որտեղ սուբյեկտիվ»: Սա արդեն իսկ զավեշտի է հասնում, մարդը կարգադրում է վերացնել մի երեւույթ, որն իր կաբինետի ձեւավորման հիմքում է ընկած, կառավարության գրեթե բոլոր նշանակումները ազգակցական-բարեկամական-ընկերական-գործընկերային եւ նման այլ սկզբունքներով է տեղի ունեցել։ Անի Սահակյան

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am