Կամիկաձե է հայտնվել

ՊԵԿ նախագահի փոփոխությունն այլեւս իրողություն է: Հովհաննես Հովսեփյանին կփոխարինի Վարդան Հարությունյանը՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության այլեւս նախկին նախագահը: Այդ մասին համառ լուրեր կային դեռեւս այն ժամանակ, երբ Կարեն Կարապետյանը նոր էր ոտք դրել կառավարություն: Սակայն,  այդ հեռանկարի իրականության հավանականությունը նվազագույնի էր հասնում՝ հաշվի առնելով նախ այն հանգամանքը, թե որտեղից էր կառավարություն տեղափոխվել Հովհաննես Հովսեփյանը, եւ այն, որ նա պաշտոնավարել էր շատ կարճ՝ ընդամենը 7 ամիս ու բարելավել համակարգի ցուցանիշները: Ինչ-որ պահի այս լուրեր առկախվեցին ու սկսեցին խոսել, որ Կարապետյանը փոշմանել է: Փոշմանել է մի քանի պատճառներով, նախեւառաջ այն, որ այդ փոփոխությունն, ըստ էության, միանշանակ չէր ընկալվի, որովհետեւ Հովհաննես Հովսեփյանի պաշտոնավարման ընթացքում միայն դրական դինամիկա է գրանցվել, ինչպես նաեւ երկար ժամանակ նախագահականի վերահսկողական ծառայությունն է ղեկավարել, այսինքն մի պաշտոնյա է, որին գոնե Սերժ Սարգսյանը վստահում ու հավատում է լիուլի: Իսկ թե ինչ էր կատարվում Հովսեփյանից առաջ հարկայինում, բոլորն են հիշում: Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման վերջին ամիսներին իրավիճակն այնքան էր լարվել, որ պայթյունն անխուսափելի դարձավ, համացանցը տրաքեցրեց ՊԵԿ շարքային աշխատակիցների ձայնային ուղերձը, որտեղ նրանք պատմում էին Խաչատրյանի ու նրա մերձավորների կամայականությունների մասին: Այն ժամանակ ՊԵԿ-ը ֆինանսների նախարարության հաշվեկշռում էր ու ֆինանսական հոսքերը՝ ելքային, թե մուտքային,  ամբողջությամբ Գագիկ Խաչատրյանի ձեռքում էին: Հովսեփյանի գալով հարկային, մաքսային ոլորտներում փոփոխությունները նկատելի դարձան՝ բացահայտ կոռուպցիան վերացել էր, խոշոր բիզնեսի հարկային վճարումներն ավելացել, սահմանին բիզնեսի առաջ հարուցվող խոչընդոտները՝ էականորեն կրճատվել: Ու, թեպետ, համեմատությամբ հարկային մուտքերը գրեթե համարժեք են 2015-ի մուտքերին, բայց դա առավելապես պայմանավորված է տնտեսության վիճակով։ Փոշմանելու մեկ ուրիշ պատճառի մասին էլ էր խոսվում: Թեպետ, Վարդան Հարությունյանը երկար տարիներ աշխատել է Գազպրոմում որպես Կարապետյանի տեղակալ ու նրա երկարամյա ընկերն է, բայց ճշմարտությունը իսկզբանե թանկ է եղել նրա համար: Իսկ ճշմարտությունն այն է, որ Հարությունյանը նախկին պաշտոնում հազարավոր դոլարների հասնող աշխատավարձ է ստանում, խոսքը մի քանի տասնյակ հազարի մասին է, իսկ դրա դիմաց նա բավականին անշառ աշխատանք է կատարում, քան այժմ ՊԵԿ-ում է լինելու: Հետեւաբար,  հենց առաջին օրից Հարությունյանը դեմ է եղել Կառավարություն տեղափոխվելուն, անցավ գլուխը ցավի տակ դնելուն: Եւ, իսկապես, որն է այս նշանակման տրամաբանությունը, եթե Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ պրոֆեսիոնալ կառավարման ու գողության վերացման մասին, ապա ինչպես հավատալ, որ ահռելի աշխատավարձ ստացող անձը կգա եւ մոտ մեկ միլիոն ու մի քիչ էլ քիչ աշխատավարձով կհամաձայնի աշխատել: Եթե Կարեն Կարապետյանի թիմակիցները նվիրյալներ ու բարեգործներ են,կամ էլ կամիկաձեներ, պետք է բացահայտ տեղեկացնել բոլորին: Բայց, նույնիսկ այս պարագայում օդում կախված է մնում հարցը՝ նույնիսկ եթե Վարդան Հարությունյանը լավ մենեջեր է, որի մասին խոսել է վարչապետը, ինչ վստահություն կա, որ նա կկարողանա իր առջեւ դրված խնդիրների տակից դուրս գալ: Ի վերջո, խնդիրը միայն ՊԵԿ նախագահի անձի մեջ չէ, այլ՝ Հայաստանում իշխող համակարգի եւ խաղի կանոնների տրամաբանության, կփոխվի արդյոք այդ տրամաբանությո՞ւնը, ժամանակը ցույց կտա: Անի Սահակյանը

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am