Մեծահարգ վարչապետի առաջին «պտուղները»

Այսպիսով, լրացավ մեկ ամիսը, ինչ Կարեն Կարապետյանը ստանձնել է վարչապետի պաշտոնը: Հայաստանի համար ճգնաժամային օրերից՝ ՊՊԾ գնդի գրավումից հետո կարճատեւ ճահիճը ցրվեց վարչապետափոխությամբ ու հայտարարվեց, թե հզոր փոփոխությունների ալիք է բարձրանալու: Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 8-ին Հանրապետական կուսակցության ԳՄ նիստում ներկայացնելով փոփոխությունների առաջամարտիկը հանդիսացող նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին` վստահեցրել էր, որ Կարապետյանը կարող է լինել փոփոխությունների սիմվոլ: Ինչ կարեւոր առանձնահատկություններով է աչքի ընկել այս մեկ ամսում նորանշանակ վարչապետը, որոնք նախանշան են մեծ փոխությունների հավանականության, կարելի է հետհայացք ձգել: Չենք ժխտում, թե մեկ ամիսը երկար ժամանակ է ու կարելի էր հրաշքներ գործել, հիշում ենք նաեւ Կարապետյանի այն հայտարարությունը, որ ինքը կախարդական փայտիկ չունի, որ արագ եւ վայրկենական խնդիրները լուծի, բայց հիշում ենք նաեւ նրա մեկ այլ հայտարարություն, որ մեր տնտեսության վիճակը լավ չէ, եւ մենք ունենք շատ ու շատ խնդիրներ, հետեւապես այս հրապարակավ խոստովանությունը պարտադրում է հնարավորինս արագ եւ վիրահատական միջոցներով մոտենալ տնտեսությանը: Իսկ ինչ է արել Կարեն Կարապետյանը: Կառավարության առաջին իսկ նիստից փոփոխությունն ակնհայտ էր, Կարեն Կարապետյանը իրեն բնորոշ լակոնիկ տոնով շշպռում էր նախարարներին, ինչպես դպրոցում հայտնված խիստ դասատու նախատում գրեթե բոլորին՝ սկսած լեզվական թերությունների ու անտեղի ջուր ծեծելու համար, վերջացրած պրիմիտիվ գողությունների : Օրեր անց Կառավարության կազմում մեկնարկեց կադրային ջարդը, հին կառավարությունից հեռացան նույնիկս նրանք, որոնց թիկունքն աննաադեպ ամուր էր թվում, որոնք Սերժ Սարգսյանի հավատարիմ-մտերիմներն էին: Հայտարարվել էր Կարեն Կարապետյանի կառավարությունը պետք է լինի տեխնոկրատներից ու պրոֆեսիոնալներից բաղկացած, եւ նոր ու թարմ ուժերից, հետեւաբար բոլոր պաշտոնանկություններն ընկալելի էին դառնում: Բայց հաջորդիվ նշանակումներից պարզ դարձավ, որ կառավարության կաբինետը համալրում են բացառապես Կարապետյանի ընկեր-բարեկամները, նախկին կոլեգաները՝ <<գազի>> ոլորտից: Սա խոսում է այն մասին,որ վարչապետը չի ցուցաբերում համակարգային մոտեցում,այսինքն անձնական կադրերից ու շրջապատից դուրս,որևէ մեկին չի տեսնում:Սա նշանակաում է,որ եթե Հայաստանում ուզում ես որևէ աշխատանքի անցնել,պաշտոն ունենալ,պետք է անձնապես ճանաչե՞ս վարչապետին: Կառավարության կազմի ձեւավորումից հետո պարզ դարձավ, որ այնտեղ առանց բացառության պատահական մարդ չկա: Իհարկե, մեծահարգ վարչապետը/հեղինակային իրավունքը Արփինե Հովհաննիսյանի/, ձեռքի հետ մեկ-երկու քարոզչական նպատակներ հետապնդող փոփոխություններ էլ կատարեց, օրինակ Սուրիկ Խաչատրայնի՝Լիսկայի պաշտոնանկությունը, բայց մեծ հաշվով ստացվեց այնպես, որ ոլորտից հեռու որոշ մարդիկ ստանձնեցին պատասխանատու եւ ռազմավարական պաշտոններ: Այլ շոշափելի քայլեր դեռեւս դժվար է հիշել, իհարկե, հայտարարվեց, որ օպտիմալացման լայն գործընթաց է սկսվելու եւ հնարավորինս քչանալու են նախարարությունների ենթակայության տակ գտնվող կառույցների՝ ՊՈԱԿ-ների, ԾԻԳ-երի եւ այլ նմանատիպ կառույցների թիվը, սակայն այդ ամենը անելու հետեւանքը կարող է լինել մի քանի տասնյակ մարդով գործազուրկների շարքերը համալրելը: Հայտարարվեց նաեւ խոշոր շուկաներում, օրինակ բենզինի, կարգ ու կանոն հաստատելու մասին, բայց դեռեւս տեղաշարժ չկա, մի քանի ժամով բենզինի գինը նվազեց 20 դրամով, հետո նորից վերադաևձավ նախկին գնին: Այնպես որ, խոշորներից է պետք սկսել, այլապես փոքրերով ով ասես փոփոխություն կանի: Անի Սահակյան

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am