Ինչ առաքելությամբ է Դալլաքյանը գործուղվում ընդդիմադիր դաշտ

Քաղաքական դաշտը իր նոր հայտով ցնցած Վիկոտր Դալլաքյանի առաջին քայլերը Արթուր Բաղդասարյանի նմանությամբ եղավ: Ժամանակին Արթուր Բաղդասարյանն էլ էր իրավապահների ու Հայաստանում օտարերկրյա դիվանագետների ուշադրությունը հրավիրում իր եւ ընտանիքի անվտանգության համար՝ հայտարարելով, որ եթե իրենց մի բան պատահի, անմիջական պատասխանատուն Սերժ Սարգսյանն է:  Քաղաքական-հասարակական հանրույթը քննարկում է, թե ինչ հաշվարկով է իշխանության շարքերում չորս տարի ծվարած անձը ընդդիմադիր դաշտ տեղափոխվում, նա  է՞լ արթուրբաղդասարյանական, արտաշեսգեղամյանական սինդրոմով ասպարեզ մտնում, թե իսկապես ՀՀԿ-ից քցվածներից մեկն է, որը որոշել է քաղաքական արեւի տակ իր տեղն ունենալ: Բայց օրվա կեսից որոշակի լույս սփռվեց իրողությունների վրա, Հանրապետականները ողջ ներուժով անցան հակահարձակման, Վիկտոր Դալլաքյանի հայտարարություններին ու ապագա պլաններին անդրադարձան ոչ միայն ամենացածր կալիբրի ՀՀԿ-ականները, այլեւ վերին էշելոններից, օրինակ Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ խմբակցության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ-ի քարտուղար Գագիկ Մելիքյանը եւ այլք: 2003թ. նախագահական ընտրությունների ժամանակ իշխանությունը նույն մեթոդներով«ռասկրուտկա» էր անում Արտաշես Գեղամյանին։ «Ազգային միաբանության» առաջնորդի համար բացվել էին բոլոր հեռուստաընկերությունները, նրա հետ հեռահար բանավեճի էին մտնում բոլոր ՀՀԿ-ականները ու էլ ավելի ցցուն էր դառնում իրավիճակը, և «ընդդիմադիր» Գեղամյանը, օգտվելով առիթից, անխնա քննադատում էր իշխանությանը։ Սերժ Սարգսյանը նույնիսկ հեռուստաբանավեճի գնաց իր կողմից հետագայում «դատարկ դհոլ» որակված այդ գործչի հետ և գիտակցաբար պարտվեց, որպեսզի Գեղամյանը կարողանա վարկանիշ հավաքել, ձայներ փախցնել ընդդիմադիր դաշտի առաջատար Ստեփան Դեմիրճյանից ու ընտրության երկրորդ փուլից առաջ գնալ տուն։ 2007-ին Արթուր Բաղդասարյանի օրինակն ավելի շատ նմանություն ունի Դալաքյանին քաղաքական հայտի մեկնարկին: Բարձր պաշտոնը թողնելուց հետո Արթուր Բաղդասարյանն թունդ  ընդդիմադիր գործունեություն ծավալեց, բայց ընտրություններին ստացած քվեները դավաճանելով կոալիցիա կազմեց իշխանության հետ: Իհարկե, ժամանակը ցույց կտա իշխանության իրական վերաբերմունքը Դալլաքյանի հանդեպ, բայց այս համատեքստում սկիզբը խոստումնալից է: Հատկապես նկատի ունենալով Դալլաքյանի  թիրախը, նա իր ասուլիսի առյուծի բաժինը նվիրեց Էդմոն Մարուքյանին ու Լուսավոր Հայաստան կուսակցությանը, կարելի է գուշակել, թե ինչ առաքելությամբ է նախկին ՀՀԿ-ականը ընդիմադիր դաշտ գործուղվում: Ակնհայտ է, որ <<բաժանիր, որ տիրես>> -ը շարունակում է մնալ իշխանությունների առանցքային սկզբուքներից մեկը, այս դեպքում իշխանության ձեռամբ 2017-ի խորհրդարանական ընտրությունների շեմին հերթական անգամ կտրոհվի ընդդիմադիր դաշտը, պայքարը կգնա այստեղ, միգուցե Դալլաքյանին հաջողվի ընդդիմադիր խայտաբղետության մեջ իր ուրույն գույնը կերտել, գուցե կարողանա հաջողակ դաշինքների մեջ տեղ զբաղեցնել ու վաստակել քաղաքական արեւի տակ ուրույն տեղ ունենալու իրավունքը, բայց մեծ հաշվով  ընդդիմության խլրտոցներից շահողը լինելու է   Հանրապետականը: Հ.Գ.-Համառորեն պնդումներ կան, որ պաշտպանության այլեւս նախկին նախարար Սեյրան Օհանյանի եւ Վիկտոր Դալլաքյանի համագործակցությունը միֆ է եւ որ Սեյրան Օհանյանը որեւէ պարագայում չի անդամակցի այդ կուսակցությանը որեւէ կարգավիճակով: Անի Սահակյան

դիտվել է 92 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am