Անկարան դրական է գնահատել Լավրովի հայտարարությունը
Անկարան դրական է գնահատում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի հնարավոր դրական դերի մասին հայտարարությունը: Այս մասին Թուրքիայի ԱԳՆ-ից հայտնել են ադրբեջանական Թրենդ գործակալությանը: «Թուրքիան առաջին հերթին խաղաղություն և կայունություն է ցանկանում Հարավային Կովկասում: Տարածաշրջանի բոլոր երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության նկատմամբ հարգանքը կնպաստի խաղաղությանը և կայունությանը», - նշված է Թուրիքայի ԱԳՆ հայտարարությունում: Թուրքիայի ԱԳՆ-ն նշել է, որ այս հարցում աջակցում է Ադրբեջանին և հանդես է գալիս խնդիրը «Ադրբեջանի տարածքային ամբողջականության սահմաններում լուծելու օգտին»:
