Երևանում վրաերթի են ենթարկել «Արմենիա Մարիոթի» կադրերի բաժնի ղեկավարին և նրա դստերը
Երևանում երեկ վրաերթ է տեղի ունեցել: Ժամը 13:00-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Վարդանանց և Հանրապետության փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ, 33-ամյա Սոնա Մանուչարյանին և 3-ամյա Մարիամ Պողոսյանին: Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։ Վարորդը վրաերթի ենթարկվածներին թողնելով անօգնական՝ դիմել է փախուստի: Աղբյուրի տեղեկություններով՝ վրաերթի ենթարկվածները տեղափոխվել են Մուրացան բժշկական կենտրոն։ Ս. Մանուչարյանը աշխատում է «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում՝ որպես կադրերի բաժնի ղեկավար: Վրաերթի ենթարկվածն էլ նրա դուստրն է:
