Ռուսաստանը չի կարող ռազմաբազա տեղակայել Եգիպտոսում
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին խոստացել է, որ ոչ մի արտասահմանյան գերտերություն չի կարող ռազմաբազա տեղակայել իր պետության տարածքում, այդ թվում և Ռուսաստանը: Այս մասին նա ասել է եգիպտական պարբերականներին տված հարցազրույցում՝ փոխանցում է Al-Ahram-ը: «Ցավոք, որոշ եգիպտական ԶԼՄ-ներ փոխանցել են այդ տեղեկությունը առանց ստուգելու նրա հավաստիությունը: Եգիպտոսում ոչ մի ռուսական կամ այլ երկրի ռազմաբազա չկա, չի եղել և երբեք չի լինի»,- հայտարարել է նախագահը:
