Ինչ է մտմտում ԼՂ հարցով` «դիվիդենտներ շահած գլխավոր ուժը»

«Հարավային Կովկասն ապասառեցվում է»` այսպես է վերնագրել միջազգային հարաբերությունների վերլուծությամբ զբաղվող Foreign Affairs հեղինակավոր հանդեսը տարածաշրջանին նվիրված իր հրապարակումը: Հոդվածի հեղինակը Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի գծով փոխտնօրեն Ջեֆրի Մանկոֆն է: Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ` վերջին ամիսներին Հարավային Կովկասում զգալի փոփոխություններ են տեղի ունենում, որոնց ամենաառարկայական վկայությունը ապրիլյան պատերազմն էր: «Ապրիլին բռնությունները հասան մի մակարդակի, որն աննախադեպ էր 90-ականներից ի վեր: Հակամարտության սկիզբը ադրբեջանական ուժերի կողմից շփման գծի երկայնքով իրականացված հարձակումն էր: Ադրբեջանական կողմը, ճիշտ է, հայտարարում էր, թե հակադարձել է հայկական ուժերի սադրանքներին», - նշում է ամերիկացի փորձագետը` հավելելով, որ ադրբեջանցիների կողմից հայկական մի քանի հենակետերի գրավումը «սահմանափակ ռազմավարական կարևորություն ուներ»: «Ռազմական գործողությունները նախազգուշացում էին առ այն, որ վերջին երկու տասնամյակների համեմատական անդորրը կարող է հարատև չլինել: Տեղի ունեցածը նախևառաջ վկայեց, որ տարածքային փոփոխությունների կարելի է նաև ուժով հասնել», - նշում է Foreign Affairs-ի հոդվածագիրը: Ջեֆրի Մանկոֆի կարծիքով, Ադրբեջանը կարող է առաջիկա ամիսներին շարունակել օգտագործել երկրում ծագած ազգայնական ալիքը` Լեռնային Ղարաբաղում ձեռք բերած առավելությունն ընդգծելու և հանրության ուշադրությունը տնտեսական խնդիրներից շեղելու համար: Հայաստանում էլ, ըստ վերլուծաբանի, ապրիլյան պատերազմը երկու հիմնական զգացողություն է առաջացրել` «վրեժխնդրության ցանկություն և դժգոհություն Ռուսաստանից»: Իսկ ապրիլյան կոնֆլիկտի արդյունքում քաղաքական դիվիդենտներ շահած գլխավոր ուժը, ըստ Foreign Affairs հանդեսի, հենց Ռուսաստանն է: Ամերիկացի վերլուծաբանի համոզմամբ` ապրիլի 5-ին ռուսների միջնորդությամբ ձեռք բերված հրադարարը և բանակցային գործընթացի հետագա ակտիվացումը եկան վկայելու, որ «Ռուսաստանը շատ ավելի մեծ շահագրգռություն և լծակներ ունի տարածաշրջանում, քան Ֆրանսիան կամ Միացյալ Նահանգները»: «Ռուսաստանի ուղերձը Բաքվին հետևյալն է` միայն Մոսկվան բավարար ազդեցություն ունի Հայաստանի վրա` այնպիսի համաձայնագրի կնքմանը հասնելու համար, որի արդյունքում Հայաստանի վերահսկողության տակ գտնվող տարածքների գոնե մի մասը կվերադարձվի Ադրբեջանին: Այս հեռանկարը գրավիչ է ադրբեջանցի իշխանավորների համար: Նրանք, սակայն, մտավախություն ունեն, թե ինչ կարող է Մոսկվան պահանջել դրա դիմաց»,- գրում է վաշինգտոնցի հետազոտողը` մանրամասնելով․ «Հավանական է, որ Բաքվից պահանջեն մաս կազմել Եվրասիական տնտեսական միությանը կամ էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը: Երևանցի պաշտոնյաներն էլ մտավախություն ունեն, որ Ռուսաստանը կարող է պահանջել վերադարձնել 90-ականներին գրավված տարածքները` փոխարենը շատ քիչ բան տալով»: Ջեֆրի Մանկոֆի խոսքով, սակայն, կա մի հեռանկար, որին հավասարապես դեմ են թե՛ Երևանը և թե՛ Բաքուն: Խոսքը Լեռնային Ղարաբաղում ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման մասին է: «Ապրիլյան պատերազմը կարգավորման գործընթացից Հայաստանում և Ադրբեջանում տիրող հիասթափության վկայությունն էր: Խորհրդային Միության փլուզումից հետո անցած 25 տարիներին Հարավային Կովկասը բավական մեծ թվով դրամատիկ իրադարձությունների ականատեսն է եղել: Առկա նախանշանները, սակայն, վկայում են, որ առաջիկա տարիներին այս տարածաշրջանում նոր ցնցումներ են լինելու», - գրում է Foreign Affairs հանդեսը: Ռուսաստանի դերը Հարավային Կովկասում, մշտապես գնահատվել է որպես որոշիչ: Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո` թեժացմա՞ն, թե՞ սառեցման քաղաքականության օգտին է հանդես գալիս Ռուսաստանը... Ոչ ոք չգիտի, իրականում... Որովհետև, պարզ չէ ամենակարևոր հարցը, թե արդյոք Ռուսաստանին հարկավո՞ր է կարգավորված Ղարաբաղյան խնդիր: Եթե` ոչ, ապա պարզ է, որ Մոսկվային առավելապես ձեռնտու է անորոշությունը և Հայաստանի ու Ադրբեջանի նկատմամբ վերահսկողության ու ազդեցության լծակի պահպանումը` Ղարաբաղյան խնդրի առկայության պայմաններում: Թամար Բագրատունի

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am