Ինչու Պուտինը նախընտրեց Երևանը` Փարիզից

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր կայցելի Հայաստան մասնակցելու ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստին: Այս մասին հաղորդեց երեկ Կրեմլի մամուլի ծառայությունը: Նախատեսվում է քննարկել ՀԱՊԿ պատասխանատվության գոտում իրավիճակի, ինչպես նաև կազմակերպության հետագա հավաքական անվտանգության կատարելագործման հետ կապված հարցեր: Ի դեպ, Պուտինը Հայաստան գալիս է ՀԱՊԿ ԱԽ նիստին մասնակցելու այն դեպքում, երբ հրաժարվել է մեկնել Փարիզ` սիրիական հակամարտությունը իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկելու, ինչի մասին արդեն Ֆրանսիայի ԱԳՆ-ն ափսոսանք արտահայտող հայտարարություն էր տարածել: Նկատենք, որ Պուտինի այցը Երևան տեղի է ունենում` Ռուսաստան-ԱՄՆ աննախադեպ լարվածության ֆոնին: Իսկ այսօր Երևանում ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում նախատեսվում է, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը: Երեկ խիստ ուշագրավ տեղեկություն ի հայտ եկավ Պուտինի` Երևան այցելելուց առաջ: ՀԱՊԿ անդամ-երկրները ՆԱՏՕ-ի ՀՀՊ-ն դիտում են որպես սպառնալիք իրենց անվտանգությանը: Հայաստանը, Ռուսաստանը, ինչպես նաև ՀԱՊԿ մյուս երկրները ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հակահրթիռային պաշտպանությունը դիտում են որպես սպառնալիք և կդիմակայեն դրան: ՀԱՊԿ ռազմավարության մեջ համապատասխան դրույթը կընդունվի այսօր Երևանում սպասվող կազմակերպության գագաթնաժողովին: Այս մասին «Ինտերֆաքսի» հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ հատուկ առաջադրանքներով դեսպան Վիկտոր Վասիլևը: «Ռազմավարության մեջ առանձին բլոկով կարտացոլվի ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաօդային և հակահրթիռային պաշտպանության թեման: Մենք տեսնում ենք Ռուսաստանի Դաշնության սահմանների երկայնքով, և համապատասխանաբար, ՀԱՊԿ պատասխանատվության գոտում,  ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ՀՀՊ համակարգերի ավելացում», ասել է Վասիլևը՝ հավելելով, որ այդ հարցը ԱՄՆ-ը հարկ չի համարում համաձայնեցնել իրենց հետ: Պաշտոնյան նշել է, որ նախկինում ԵվրոՀՀՊ-ի տեղակայումը կապվում էր իրանական միջուկային սպառնալիքի հետ, իսկ այժմ այդ վտանգը չկա,« բայց, այնուամենայնիվ, ամերիկյան ՀՀՊ ենթակառուցվածքների տեղակայումը շարունակվում է և՛ Լեհաստանում, և՛ Ռումինիայում»: «Դա իր արտացոլումն է գտել նաև մեր հավաքական անվտանգության ռազմավարության մեջ: Մենք մտահոգություն ենք հայտնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այդ քայլերի կապակցությամբ, և համապատասխանաբար, պատասխան գործողություններ կձեռնարկենք»,- ասել է Վասիլիևը: Ահա, այսպիսի բարդ ու վտանգավոր հարցի արծարծումը ու դրա շուրջ որոշումների ընդունումը Երևանում կանցկացվի Պուտինի այցելությամբ: Ինչպես հայտնի է, Երևանում կայանալիք ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստում նախատեսվում է, որ կառույցի գլխավոր քարտուղարի պաշտոնում Նիկոլայ Բորդյուժային կփոխարինի Հայաստանի ներկայացուցիչը: Իսկ երեկ սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսին ներկայացվեցին հայաստանյան, ինչպես նաև ռուսական և մի քանի այլ երկրների ռազմարդյունաբերության արտադրանքներ՝ անօդաչու թռչող սարքերից մինչև հեռահար հրթիռային համակարգեր: Ցուցահանդեսի բացմանը ներկա էր նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ով վստահություն հայտնեց, որ ՀԱՊԿ անդամ երկրների ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության պահպանման համար խիստ կարևոր է ժամանակակից զինտեխնիկա ունենալը: «Իհարկե գլխավորապես ջանքերը գործադրվում են, որպեսզի առաջին հերթին անվտանգությունն ապահովվի քաղաքական միջոցներով, բայց իրադարձությունների զարգացման տրամաբանությունը, միտումները խոսում են միայն մի բանի՝ կազմակերպության ուժային պոտենցիալը ամրապնդելու անհրաժեշտության մասին», - նշեց Բորդյուժան: Ցուցահանդեսի ընթացքում պաշտպանության նորանշանակ նախարար Վիգեն Սարգսյանը նկատեց, որ Ադրբեջանը անհանգստացած է «Իսկանդերներով» և Հայաստանի զինված ուժերում տեղի ունեցող գործընթացներով: Օրերս Ադրբեջանի զինված ուժերի ղեկավարի հայտարարեց, թե իրենք «այսուհետ պետք է առավել կոշտ պատասխան տան հայկական կողմին»: «Իսկ ի՞նչ է կարելի ակնկալել մի պետությունից, որը միշտ հայտարարում է այն մասին, որ փորձելու է խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Իհարկե, իրենք շատ անհանգստացած են և՛ այն ամեն ինչով, ինչ տեսան սեպտեմբերի 21-ի զորահանդեսի ժամանակ, այն գործընթացները, որ տեսնում են Հայաստանի զինված ուժերում: Մենք պետք է մշտապես պատրաստ լինենք հնարավոր զարգացումներին և անենք ամեն բան, որ մեր զինված ուժերը ի վիճակի լինեն հետ մղել նման փորձերը և պաշտպանեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բնակչության անվտանգությունը», ի պատասխան ասել է ՀՀ Պնախարարը: Մոսկվան լավատեսական չէ տրամադրված առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում, բայց շարունակում է աշխատանքները Երևանի և Բաքվի հետ, երեկ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ես չէի ասի, որ մենք այստեղ մեծ լավատեսություն ունենք մոտ ժամանակներում այդ հակամարտության, վեճի կարգավորման հարցում: Բայց կշարունակենք համառ աշխատանքը և՛ Բաքվի, և՛, բնականաբար, Երևանի հետ»,- ասել է Ուշակովը լրագրողներին: Այնուամենայնիվ, նա հրաժարվել է մանրամասներ հայտնել բանակցությունների վերաբերյալ՝ նշելով, որ քննարկման են դրված բազմաթիվ տարբերակներ և առաջարկներ: «Բայց առայժմ, կրկնում եմ, հատուկ լավատեսության համար հիմքեր չեն նկատվում»,- ասել է Ուշակովը: Պատասխանելով Հայաստանին սպառազինություն մատակարարելու պատճառների վերաբերյալ հարցին՝ Ուշակովը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի դաշնակիցն է և իրավունք ունի մատակարարել այն սպառազինությունը, որի շուրջ պայմանավորվել է գործընկերների հետ: «Իմ կարծիքով՝ այդտեղ ոչ մի անսպասելի բան չկա ոչ մեկի, այդ թվում՝ ադրբեջանցի գործընկերների համար: Ինչպես գիտեք, Ադրբեջանին նույնպես զենք է մատակարարվում»,- ասել է նա: Թամար Բագրատունի

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Քաղաքակիրթ ձեւով մերժել է Աննա Հակոբյանին․ Հրապարակ Թրաֆիկինգի՞ են ենթարկել Անահիտ Ավանեսյանի որդու գերթանկարժեք մեքենայով զորացրվելը՝ համացանցի վրդովմունքի առիթ Շատ արդիական… Բագրատ Սրբազան «Եկեղեցու «բարեփոխման» գործը հայտնվում է կարգալույծ մարդկանց ձեռքում․ Հովհաննես աբեղա Լեհաստանը որոշում չի ընդունել Ուկրաինային Patriot հրթիռներ փոխանցելու վերաբերյալ. ՊՆ փոխնախարար «Միջազգային հանրությունը պետք է հակազդի Նեթանյահուին». Թուրքիայում խիստ են քննադատել Իսրայելի վարչապետին Անդրանիկ Թևանյանին և Արեգնազ Մանուկյանին Քննչական բաժնից տեղափոխել են ՔԿՀ Վերջին ութ տարում 663 անձ պարգևատրվել է զենքով․ ՆԳՆ Սիսակ Գաբրիելյանի եկամուտներն աճել են. ինչ է նա հայտարարագրել ՀԱՊԿ-ում քննարկել են 2027-ի համատեղ զորավարժությունների անցկացման հարցերը ԱՄՆ-ը կարող է զորքերի մի մասը տեղափոխել Ծոցի երկրներից. The Washington Post Օգոստոսի 19-ին՝ ժամը 12-ին, ես լինելու եմ Հայաստանում ԵՄ դեսպանատան առջև․ Գառնիկ Դանիելյան Լոնդոնը 100 տոկոսով կաջակցի Կիևին Մոսկվայի դեմ. Բըրնհեմ Երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից․ Նարեկ Կարապետյան Ադրբեջանը դատական ​​հայց է ներկայացրել CNN-ի դեմ Սփյուռքը ռեսուրս է, որին ուժեղացնելը ՀՀ-ին օժտում է պետական կենսունակության նոր էներգիայով. քաղաքագետ Լեհաստանը դառնում է Եվրոպայի ծովային առաջատար տերություններից մեկը․ Տուսկ Կկայանա Արագածոտնի թեմի առաջնորդի և Մուղնու հոգևոր հովվի գործով հերթական դատական նիստը Վթարային ջրանջատում կլինի Տավուշի մարզում Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Վեհափառ Հայրապետը բարձր է գնահատել Կանադայի դեսպանի արդյունաշատ առաքելությունը Հայաստանում Բաքվում բողոքի նոտա է հանձնվել ՌԴ դեսպանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am