Բախում՝ մինչև տարեվերջ

Այս տարվա չորրորդ եռամսյակում կաճեն Սիրիայում Մոսկվայի և Վաշինգտոնի զինված ընդհարման ռիսկերը՝ կարծում են ամերիկյան մասնավոր հետախուզա-վերլուծական Stratfor ընկերության վերլուծաբանները։ Փորձագետների կարծիքով՝ մինչև տարեվերջ ԱՄՆ-ը կկենտրոնանա Մոսուլում և Ռաքքայում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա հարձակվելու ուղղությամբ։ Համաձայն կանխատեսման՝ Վաշինգտոնի ու Մոսկվայի համագործակցությունն անմիջապես մարտի դաշտում կլինի նվազագույն, քանի որ երկու կողմերն այժմ ամենաքիչն են հետարքրքված դիվանագիտական ճանապարհով սիրիական ճգնաժամի ապաէսկալացիայով։ Ռուսաստանը կպահպանի ռազմական մարտավարություն՝ հրաժարվելով «դիվանագիտական վեճերից», մինչդեռ ամերիկյան կողմը պատրաստ չէ «կառուցողական գործարքի»՝ գործող նախագահի լիազորությունների ավարտի պատճառով։ «Չորրորդ եռամսյակում բախման պոտենցիալը կմեծանա՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնը ուժեղացնում է սուննի ապստամբներին Սիրիայում և հրաժարվում Մոսկվայի հետ երկխոսության քաղաքականության առաջնահերթությունից»,- նշվում է ընկերության կանխատեսման մեջ։ Միևնույն ժամանակ, իրավիճակի վրա ազդում են նաև տարածաշրջանային այլ խաղացողները։ Իրավիճակը բարդացնում է մարտի դաշտում թուրքական զորքերի ներկայությունը, որոնք կշարժվեն Սիրիայի հարավ՝ ամերիկյան հովանավորությամբ նվազեցնելու Ռուսաստանի հետ բախման ռիսկերը։ Միևնույն ժամանակ Վաշինգտոնի դաշնակիցները Պարսից ծոցի երկրներից իրենց խաղն են իրականացնում Իրանի դեմ։ Նրանք փորձում են շահել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակասություններից և ուժեղացնել իրենց սուննի կողմնակիցների դիրքերը։ Այսպիսով, Stratfor-ը կանխատեսում է, որ մինչև տարեվերջ Ռուսաստանի և ԱՄՆ–ի միջև ռազմական բախման ռիսկը կմեծանա պայմանավորված նրանով, որ քանի դեռ ԱՄՆ–ը ուժեղացնում է սուննի ապստամբների դիրքերը և Ռուսաստանի հետ երկխոսությունը զրկում է առաջնայնությունից։ Իրավիճակը բարդացնում է նաև Թուրքիան, որն այս պահին ցամաքային գործողություններ է իրականացում Սիրիայում և ԱՄՆ աջակցությամբ շարժվում է դեպի հարավ։ «ԱՄՆ–ը կհարձակվի Մոսուլում և Ռաքքայում ԻՊ դիրքերի վրա, իր ջանքերը կկենտրոնացնի Սիրիայի հակամարտության լուծման, ինչպես նաև Ռուսաստանի հետ համագործակցության նվազագույն մակարդակի պահպանման վրա, որպեսզի նվազագույնի հասցնի բախման ռիսկը։ Մոսկվան այդ ժամանակ ջանքեր կգործադրի Հալեպի մոտ լոյալիստների դիրքերի ամրապնդման համար, որպեսզի մեծացնի իր ազդեցությունը մարտի դաշտում և ամրապնդի դիրքերը ԱՄՆ նախագահի հետ հաջորդ բանակցություններում»,– հայտնում է Stratfor–ը։ Գերտերությունների բախումը Սիրիայում, այսպիսով, որևէ ոչ միայն շարունակվում է, այլև չեն երևում հաշտեցման եզրեր։ Մի ամբողջ երկիր է հողին հավասարվել, իսկ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը` համառ պայքար են շարունակում միմյանց դեմ: Համաձայնության գալու հույսերն ավելի ու ավելի են նվազում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 69 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am