Արտահերթ ընտրություննե՞ր

Դատելով ներքաղաքական կյանքում Ադրբեջանի նախագահի քայլերից` սահմանադրական փոփոխություններից, սահմանային լարվածությունը կրկին թեժացնելու քաղաքականությունից` Ալիևը այլ «հեռահար» նպատակներ ունի երկրում ալիևյան կլանի հավերժացման նպատակով... «Չի բացառվում, որ մինչև տարեվերջ Ադրբեջանում արտահերթ նախագահական ընտրություններ կայանան», նման ուշագրավ դիտարկմամբ է հանդես եկել Բաքվում գործող միակ անկախ լրատվական գործակալության` «Թուրան»-ի վերլուծական բաժինը: Սա սենսացիոն եզրահանգում է, սակայն Ադրբեջանում արտահերթ ընտրություններ անցկացնելու հիմքեր Ալիևն, իսկապես, ստեղծել է: Գործակալությունն այս հետևությանն է հանգել` վերլուծելով անցած շաբաթավերջին կառավարության նիստի ընթացքում երկրի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած ծավալուն ելույթը, հայտնում է «Ազատությունը»: «Ալիևի ներածական ճառի թեման կապված չէր կառավարության նիստի օրակարգի` անցած 9 ամիսների տնտեսական տխուր ցուցանիշների հետ: Փոխարենը, այդ ելույթը յուրատեսակ ուղերձ դարձավ համաշխարհային ժողովրդավարությանն այն մասին, որ Ադրբեջանի վարչակազմը զարգացման այս փուլում գերադասում է հեռու մնալ Արևմուտքից` սահմանափակվելով համագործակցության որոշ տարրերով և զերծ մնալով ինտեգրացիոն գործընթացներին մասնակցությունից», - գրել են «Թուրան»-ի փորձագետները: «Մեր առավելությունը մեր որդեգրած ուրույն ուղին է, մենք միշտ շարժվում ենք մեր ընտրած ճանապարհով և որևէ մեկի ցուցումներին չենք ենթարկվում: Այդ իսկ պատճառով էլ այսօր Ադրբեջանում զարգացում և կայունություն կա: Որոշ մարդիկ ասում են, թե մենք պետք է ոմանց դուր գալու կամ դոնորների տրամադրած գումարների դիմաց ինտեգրվենք Եվրոպային: Բայց այսօրվա Եվրոպան մեր աչքի առջև է: Հենց Եվրամիության ղեկավարներն են խոստովանում, որ Եվրոպան խորը ճգնաժամի ճիրաններում է: Արդյո՞ք մենք պետք է ինտեգրվենք այդ ճգնաժամին, մահմեդական փախստականների հանդեպ երկակի չափանիշներ կիրառող այդ միավորմանը», - ուրբաթ օրը կառավարության նիստի ընթացքում հայտարարում էր Ալիևը՝ պնդելով, թե սեպտեմբերի 26-ի հանրաքվեի արդյունքները ևս մեկ անգամ վկայեցին, որ «պաշտոնական Բաքվի քաղաքականությանն այլընտրանք գոյություն չունի»: «Փորձը ցույց է տալիս, որ 2008թ. նախագահական ընտրություններից ի վեր, որոնք Ալիևի համար ճանապարհ հարթեցին դեպի անսահմանափակ իշխանություն, իշխող վարչակազմը մշտապես նույն մարտավարությունն է կիրառում», - գրում են «Թուրան»-ի մասնագետները` մանրամասնելով․ «Բոլոր կարևոր ընտրություններից ու հանրաքվեներից առաջ Ալիևը սաստկացնում էր Արևմուտքի հասցեին հնչող քննադատությունը` նպատակ ունենալով նվազագույնի հասցնել արևմտյան կառույցների մասնակցությունը քվեարկությունների դիտարկմանն ու դրանց արդյունքների հաշվարկին: Նույնը կրկնվեց նաև սեպտեմբերի 26-ի հանրաքվեից հետո»: «Կառավարության նիստին ունեցած իր ելույթով Ալիևը քողարկված ձևով նախագահական արտահերթ ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տվեց: Այդ ընտրությունները կարող են անցկացվել մինչև այս տարվա ավարտը», - ասված է հրապարակման մեջ: Իրադարձությունների նման զարգացման դեպքում նախագահական ընտրությունները կանցկացվեն արդեն նոր Սահմանադրության դրույթների հիման վրա, ինչը հնարավորություն կտա հաջորդ` թվով չորրորդ ժամկետում վերընտրված Ալիևին նախ փոխնախագահներ նշանակել: Ադրբեջանական մամուլում և քաղաքական շրջանակներում շրջանառվող լուրերի համաձայն՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահի ամենահավանական թեկնածուն առաջին տիկին Մեհրիբան Ալիևան է: Արտահերթ ընտրությունների և Մեհրիբան Ալիևայի փոխնախագահ նշանակման հնարավորության օգտին անուղղակիորեն խոսում է նաև երեկ Բաքվում տարածված մի հայտարարություն, որի հեղինակներն են «Ժողովրդական միասնություն հանուն հայրենիքի» շարժման անդամները: Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի նախկին կողմնակիցներին միավորող այս ուժը հայտարարում է․ - «Երկրի փոխնախագահների պաշտոնների առկայությունը հնարավորություն կտա օպերատիվ կերպով լուծել Ադրբեջանի առջև ծառացած խնդիրները: Իսկ եթե Մեհրիբան Ալիևան դառնա առաջին փոխնախագահ, կարճ ժամանակահատվածում կհանգուցալուծվի ղարաբաղյան հակամարտությունը»: Մետաքսյա Շալունց

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am