Ռուսաստանի ավիակիրն ու կործանիչները մոտենում է Սիրիային
Ռուսական Interfax լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի «Ծովակալ Կուզնեցով» ավիակրային հածանավը ռազմանավերի ուղեկցությամբ ուղարկվել է Միջերկրական ծով։ Այդ մասին հայտնել է լրատվամիջոցի աղբյուրը։ Ընդգծվում է, որ «Ծովակալ Կուզնեցովը» մտնելու է Միջերկրական ծովում Ռուսաստանի ռազմածովային նավատորմի մշտական օպերատիվ միավորման մեջ։
Ավիակրի հեռավոր արշավը տևելու է 4-5 ամիս։ Նրա վրա տեղակայված են ՄիԳ-29 և Սու-33 կործանիչներ։
