Սիրիայի ընդդիմադիր և հեղափոխական ուժերի Ազգային կոալցիայի կայքը հայտնում է,որ ղեկավար Անաս ալ-Աբդան Լոզանի հանդիպման մասնակիցներին նամակով կոչ է արել հասնել մարտական գործողությունների և «հարկադրաբար վերաբնակեցման» պրակտիկայի դադարեցմանը:
«Ազգային կոալիցիայի ղեկավար Անաս ալ-Աբդան նամակ է գրել բարեկամական երկրների նախարարներին, որոնք մասնակցում են շվեյցարական Լոզանի հանդիպմանը, որտեղ հաստատել է Սիրայում մարտական գործողությունների դադարեցման անհրաժեշտությունը, հատկապես Հալեպում, ինչպես նաև տեղային հրադադարների չճանաչումը, որոնք հանգեցնում են ստիպողական վերաբնակեցման և ժողովրդագրական կազմի փոփոխության»,- հաղորդում են ընդդիմադիրները:
Ալ-Աբդան պահանջել է հասանելիություն բացել հումանիտար օգնության համար բոլոր պաշարված բնակավայրերում, իսկ Իրաքից և Լիբանանից շիա աշխարհազորին կոչ է արել լքել Սիրիայի տարածքը: Իրաքի աշխարհազորը և Լիբանանի «Հըզբոլլահ»-ը կռվում են կառավարական ուժերի կողմից:
Շաբաթ օրը Լոզանում պլանավորված է անցկացնել Սիրիայի հարցով միջազգային նախարարական հանդիպում՝ ԱՄՆ պետքարտուղարի և Ռուսաստանի, Իրանի, Իրաքի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Եգիպտոսի արտգործնախարարների մասնակցությամբ:
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը