Պատրաստ ենք վճռական պայքար մղել. Էրդողան
»Թուրքիան այսօր Լոզանում տեղի ունենալիք հանդիպման ժամանակ առաջարկ կներկայացնի Սիրիայի վերաբերյալ: Մենք միջազգային դաշինքի ուժերի հետ համատեղ պատրաստ ենք վճռական պայքար մղել ահաբեկչական կազմակերպությունների, այդ թվում նաև ԴԱԻՇ-ի դեմ։ Նրանք, ովքեր փորձել են Սիրիայում կանխել Թուրքիայի հակաահաբեկչական գործողությունը, կանգնած են նաև հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետևում»,- Anadolu-ի ն փոխանցմամբ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Էրդողանը հավել ել է,որ նրանք, ովքեր պնդում են հակառակը, կա՛մ տեղյակ չեն աշխարհի իրադարձություններից, կա՛մ էլ այդ գործընթացի մասնակիցներ են։ Նույնը կարելի է ասել Իրաքի հյուսիսում Բաշիքայի ճամբարում թուրք ռազմական հրահանգիչների ներկայության համար հայտնած մտահոգությունների կապակցությամբ։
»Նրանք սերտորեն կապված են հուլիսի 15-ի դեպքերի հետ։ Նրանք, ովքեր փորձում են Թուրքիային հեռացնել Մոսուլը ԴԱԻՇ-ից վտարելու գործողությունից, սերտորեն կապված են հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի հետ։ Մեր ժողովուրդը հիանալի գիտակցում է դա»,- ասել է Էրդողանը։
