Հունաստանը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՆԱՏՕ

Հունաստանի արտգործնախարարությունն ու զինված ուժերի գլխավոր շտաբը Թուրքիայի դեմ իրենց բողոքն են ներկայացրել ՆԱՏՕ-ին։ Թուրքական «OdaTv» լրատվակայքի համաձայն՝ Հունաստանն իր դժգոհությունն է արտահայտել վերջին ամսվա ընթացքում թուրքական նավատորմի սուզանավերի՝ հունական տարածքում գտնվելու առթիվ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը: Հունական կողմը մասնավորապես նշել է, որ թուրքական սուզանավերը չափից շատ են մոտեցել Էգեյան ծովում գտնվող  և Հունաստանին պատկանող Լեմնոս, Սամոթրակիա, Հիոս, Լեսբոս, Հռոդոս, Կարպատոս, Կաստելորիզո կղզիներին և Կրետեի հյուսիսային ափերին: Աղբյուրի համաձայն՝ հույն պաշտոնյաները նշյալ տարածքներ են բերել 6 նավ և ռազմական օդանավեր: Սակայն հունական տարածք ներխուժած թուրքական սուզանավերը չեն հետապնդվել ու հեռացվել տարածաշրջանից: Հունաստանի ներկայացրած բողոքի մեջ ուշադրություն է հրավիրվել նաև հետևյալ հանգամանքին: Թուրքական սուզանավերի այս ակտիվությունը գրանցվել է նախագահ Էրդողանի և այլ թուրք պաշտոնյաների կողմից Էգեյան ծովի կղզիների և Լոզանի պայմանագրի մասին հայտարարություններից հետո: Հունաստանը մտահոգություն է հայտնել, որ թուրքական կողմի այս քայլը կարող է տարածաշրջանում լարվածության մեծացման և անկայունության պատճառ հանդիսանալ: Հիշեցնենք, որ սույն թվականի սեպտեմբերի 29-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննադատել էր 1923թ. հուլիսի 24-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում կնքված հաշտության պայմանագիրը: Էրդողանը մասնավորապես նշել էր, որ այդ պայմանագիրը թուրքական կողմին հրամցվել է որպես հաղթանակ, մինչդեռ հենց Լոզանի պայմանագրի շրջանակներում Թուրքիան ստիպված է եղել հրաժարվել Էգեյան ծովի կղզիներից:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ոստիկանությունում փաստաբաններին թույլ չեն տալիս բարձրանալ Փաշինյանի հետ վիճելուց հետո բերման ենթարկված երիտասարդների մոտ Փաշինյանից թոռների հոր կարոտն առնողը Հեղինե Բիշարյանի հարազատ քույրն է՝ Զառան․ Yerkir.am Երևանում բախվել են «Chevrolet»-ը և «Kia»-ն․ կա 3 տուժած Ներկա իրավիճակը Հայաստանում առաջացնում է լուրջ և հիմնավորված մտահոգություններ. Ռոբերտ Ամստերդամ Թրամփը ցանկանում է զրկել ռազմական աջակցության երաշխիքներից ՆԱՏՕ-երկրներին Փաշինյանը Եկեղեցու դեմ առաջին փուլում կրած պարտությունը դեռ չի մարսել․ քաղաքագետ Պատրաստ ենք ապահովել Եկեղեցու բակից բերման ենթարկվածների իրավաբանական օգնությունը․ Մելիքյան Բարի գալուստ Arman Airlines. Ծառուկյանը Պուլասիի դեմ հաղթական գոտեմարտից հետո գրառում է կատարել Այսօր մենք բոլորս ունենք ներքին միասնության և հոգևոր ամրության կարիք. Թանդիլյան Ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մորն ու նրա 8-ամյա աղջնակին Նիկոլը Երևանում հնձում է այն, ինչ ցանել է, ու սա դեռ ձնծաղիկներն են․ Հակոբյան Տիրոջ հաղթական մուտքը՝ մանուկների օրհնությամբ Թեկուզ շատ աղոթք անեք, ես չեմ լսի. ձեր ձեռքերը արյունով լի են․ Եսայի․ Միքայել Մինասյան Երևան-Սևան մայրուղու վրա կրկին կանգնացրել են «Ուժեղ Հայաստան» կուսակցության ավտոբուսները Իր էությամբ սադրիչ է և կապ չունի, թե նա որտեղ է՝ փողոցում, իր կաբինետում, թե եկեղեցում. Աբրահամյան Որ հարցերով են կրկնվում ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների խոսույթները. ադրբեջանագետ Հայ հասարակությունը արդեն 8 տարի է՝ պահվում է լարված, բևեռացված ու ատելության մթնոլորտում․ փաստաբան Քաղաքացին շարունակելու է ճկռել, իսկ չինովնիկը՝ պարգևավճարներ ստանալ․ փաստաբան «Քանաքեռում հայտնաբերվել է թմրանյութի արտադրամաս». ՆԳՆ The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը Արման Ծառուկյանը 9:3 հաշվով հաղթել է ամերիկացի ըմբիշին
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Մարտի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Մարտի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Մարտի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մարտի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am