Ենթադրենք՝ ակցիան հաջողվում էր, Պուտինը վիրավորված վերադառնում էր Մոսկվա…

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀԱՊԿ խորհրդի նիստին մասնակցելու նպատակով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան վերստին հիշեցրեց մի խնդրի մասին, որը վերջին տարիներին պարբերաբար ի հայտ է գալիս: Մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ երեկ՝ կեսգիշերից սկսած, ողջ օրը փորձել են հակապուտինյան ակցիաներ կազմակերպել: Ավելին՝ ակցիաներն իրականացրել են «Ազատ, անկախ Հայաստան» կարգախոսի ներքո: Ակցիայի նպատակն էր ՌԴ նախագահին ցույց տալ, որ Հայաստանում իրեն ոչ ոք չի սպասում: Ենթադրենք՝ ակցիան հաջողվում էր, եւ ՌԴ նախագահը վիրավորված վերադառնում էր Մոսկվա, ի՞նչ էր շահելու Հայաստանը: Եթե որևէ մեկը կարծում է, որ այդպիսով Հայաստանը «կանկախանա» Ռուսաստանից, ապա չպետք է մոռանալ, որ նա աշխարհագրական տարածքով աշխարհի ամենամեծ պետության, գերտերության երկարամյա ղեկավարն է: Նրա մոտ հակահայկական ինչ-որ տրամադրություն առաջացնելը ի՞նչ օգուտ է տալու մեզ: Անշուշտ, Ռուսաստանին, Ամերիկային, Եվրոպային չսիրելը կամ ատելը ՀՀ ցանկացած քաղաքացու անքակտելի իրավունքն է: Բայց միաժամանակ ՀՀ քաղաքացու պարտքն է պետությանը չվնասելը: Հ.Գ. Ի դեպ, քաղաքացիական ակտիվիստների այս «հակա» տեսակը տարածում ստացավ վերջին երեք տարիներին: 2008-ի Մարտի 1-ի դեպքերից հետո Հայաստանի քաղաքացիական հասարակությունը լուրջ որակական փոփոխություն էր կրել: Հասարակական կյանքում այն տարեցտարի ավելի ազդեցիկ էր դառնում: Մինչեւ 2012 թվականը քաղաքացիական հասարակությունը մի քանի անգամ ՀՀ իշխանություններին ստիպեց զիջումների գնալ: Սակայն այն պահից, երբ «հակա»-ի ցեցը սկսեց պատել քաղաքացիական հասարակությանը, նրանք սկսեցին բաժանվել «հակառուսի», «հակաեվրոպացու» կամ «հակաամերիկացու»»։ Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am