Ռուսական զորքը մտնում է Սիրիա
ՌԴ նախագահ Վ. Պուտինը ստորագրել է օրենք, որով արտոնվում է Ռուսաստանին ռազմա-օդային բազա ստեղծել Սիրիայի տարածքում, ըստ ռուս-սիրիական միջպետական համաձայնագրի, ինչը նշանակում է, որ ռուսները նոր զորքեր են մտցնում Սիրիա: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: Նոր զորակազմը կտեղակայվի Հմեյմիի բազայում, որը գտնվում է Լաթաքիայում: Նշվում է, որ նոր զորակազմի գործողությունները իրականացվում են ըստ կողմերի նախնական համաձայնության` համահունչ միջպետական համաձայնագրի:
