ԵԽԽՎ սկանդալի հետքերով

  Այսօր սկանդալային միջադեպ գրանցվեց ԵԽԽՎ նիստում, երբ ազատ դեբատների շրջանակում իմ ելույթը, մեղմ ասած, դուր չեկավ ԵԽԽՎ նախագահ, տխրահռչակ Պեդրո Ագրամունտին, ով հայտնի է Ադրբեջանի հանդեպ տածվող իր անթաքույց սիրով։ Լսելով կաշառակերության մեջ մեղադրվող իր ընկերոջ՝ ադրբեջանամետ լոբբիստ Լուկա Վոլոնտեի անունը, նա 2 անգամ ապօրինի կերպով ընդհատեց ելույթս, խախտելով ԵԽԽՎ Կանոնակարգը։ Արժանի պատասխան տալուց հետո ես կրկին սկսեցի խոսել նույն թեմայով, և կրկին այս Պեդրոն ինձ ընդհատեց, թե իբր հետաքննությունը դեռ չի ավարտվել, այս մասին չի կարելի խոսել։ Ես կրկին պնդեցի, որ իմ իրավունքն է կիսել մտահոգություններս գործընկերներիս հետ, անկախ այն բանից, թե դա բոլորին դուր է գալիս թե ոչ։ Ի վերջո ես շարունակեցի ելույթս և ժամանակի կորստի պատճառով ստիպված եղա մի որոշակի հատված բաց թողնել։ Իմ ելույթից հետո նույն ճակատագրին արժանացավ նաև տիկին Նաիրա Զոհրաբյանի ելույթը։ Ուզում եմ ձեզ դատին ներկայացնել ելույթս (աստղանիշերի արանքում բաց թողնված մասն է)։ Հարգելի գործընկերներ, Նախ ուզում եմ անդրադառնալ ադրբեջանցի գործընկերոջս ելույթին, որում նա հանդգնորեն մեղադրում էր Հայաստանին՝ հանցագործ իշխանությունների կողմից իրականացված մի շարք ապօրինությունների մեջ, այդ թվում և ՏԻՄ ընտրությունների։ Իհարկե, Ադրբեջանն՝ իր նախագահի հետ միասին, լինելով հանցագործ իշխանության կատարյալ փորձագետ, լավ կաներ այստեղ խոսեր ոչ թե Հայաստանի, այլ սեփական երկրի մասին, իրենց այսպես կոչված հանրաքվեի և այլ ապօրինությունների և վայրագությունների մասին։ Ես կցանկանայի այսօր այստեղ կիսվել ձեզ հետ մի ահազանգող իրավիճակով, որը վստահաբար ստվեր է գցում ամբողջ Վեհաժողովի վրա և կրկին գլխավոր դերում Ադրբեջանն է։ Այն վերաբերում է մեր նախկին գործընկեր, իմ քաղաքական խմբի նախկին ղեկավար Լուկա Վոլոնտեին։ Այս մասին մամուլում շրջանարվում են շատ մտահոգիչ լուրեր։ Միլանի դատախազության տեղեկատվության համաձայն՝ Իտալիայի նախկին պատգամավոր և ԵԽԽՎ ԵԺԿ քաղաքական խմբի նախկին ղեկավար Վոլոնտեն մեղադրվում է փողերի լվացման և կաշառակերության մեջ, որ ստացել է 2.390 000 եվրո Ադրբեջանի կառավարության կողմից։ Նա ուղղորդել է ԵԺԿ քաղաքական խմբի ձայները՝ Ադրբեջանի 85 քաղաքական բանտարկյալների մասին ԵԽԽՎ զեկույցը տապալելու համար։ ***2013 թ հունվարի 3-ին ԵԽԽՎ-ն մերժեց Շտրասսերի այս զեկույցը, 79 կողմ և 128 դեմ ձայներով։ Ադրբեջանին հաճո այս քվեարկությունը ԵԽԽՎ այնժամանակյա ԵԺԿ խմբի ղեկավար Լուկա Վոլոնտեին տրված բազմամիլիոնանոց կաշառքի արդյունքն է, որը տրվել է աջակցելու «օտար երկրի քաղաքական դիրքորոշումներին»։ Այս նպատակին հասնելու համար Վոլոնտեն «հանդես է եկել ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ մարտավարության նախաձեռնություններով, որպեսզի իր ղեկավարած քաղաքական խմբի գործունեությունը կարողանա ծառայեցնել ու ուղղել Ադրբեջանի բացառիկ հետաքրքրությունների պաշտպանություն ուղով։ Սա ԵԽԽՎ Կանոնագրության 5-րդ հոդվածի խախտում է, որը սահմանում է ԵԽԽՎ պատգամավորի «անաչառ, անկեղծ և ազնիվ լինելու պարտականությունը»։ Միլանի դատախազությունը մեղադրում է Վոլոնտեին «իր և երրորդ կողմի համար նախատեսված» կաշառք վերցնելու մեջ։ *** Այս նորությունից հետո, կարծում եմ, ողջ Վեհաժողովը պետք է ցնցված լինի։ Իրականում, ԵԽԽՎ-ում կաշառքների, կոռուպցիայի և հակալոբբինգի թեման շարունակաբար արծարծվում է։ Դրա մասին բազմիցս իրենց ելույթներում բարձրաձայնել են մեր գործընկերները՝ նշելով մեր որոշ գործընկերների որոշակի դեպքեր։ Այս մասին նաև շատուշատ է խոսվում մասնավոր զրույցների ընթացքում։ Սակայն սա բացառապես այլ դեպք է. Միլանի դատախազությունն ունի կոնկրետ փաստեր։ Կաշառակերության հոտը տարածվել է ԵԽԽՎ-ում և դարձել ռեալ ու իրական, և Վեհաժողովի բարի համբավն ու իրական հիմնանպատակը պահպանելու համար մենք պետք է միավորենք մեր բոլոր ջանքերը և կասեցնենք կաշառակերության և հակալոբբինգի ցանկացած քայլ և դրսևորում։ Այս ամենը հաստատում է մեր Վեհաժողովում ներկայումս մեր գործընկեր Յան Լիդդել-Գրեյների կողմից պատրաստվող և ԵԽԽՎ անդամների աշխատանքների թափանցիկությանը և հաշվետվության հասանելիության խթանմանն և ուժեղացմանը վերաբերող զեկույցի կարևորությունն ու անհրաժեշտությունը։ ԵԽԽՎ-ն, պարոն նախագահ, պետք է կտրականապես մերժի և վերջ դնի այստեղ տիրող կաշառակերության զգացումին։   Նաիրա Կարապետյան

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am