Հալեպում երեխաներ են զոհվել
Ահաբեկիչները ինքնաշեն արկերով ռմբակոծել են Հալեպի հարավարևմտյան բնակելի թաղամասը, որի հետևանքով երկու երեխա է մահացել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` վկայակոչելով Սիրիայում աշխարհազորայինների իր աղբյուրին:
«Ահաբեկիչների իրականացրած ռմբահարման ժամանակ արկի վերածված գազաբալոնն ընկել է բնակելի տան կողքին, երկու երեխա զոհվել է», - ասել է գործակալության զրուցակիցը:
