Նյութական աջակցություն՝ Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհվածների ընտանիքներին
Ռոստովի շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը խոստացել է նյութական աջակցություն տրամադրել Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարից զոհվածների ընտանիքներին,-փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռոստովի իշխանություններին: «Երևանում պաշտոնական այցով գտնվող Ռոստովի շրջանի նահանգապետն իր ցավակցությունն է հայտնել Բեսլանի ողբերգական վթարից զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ առողջացում մաղթել տուժածներին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
