Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականության կատարում վերադառնալ քաղաքականություն. քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանը հակված չէ այն մտքին, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին ռուսներն են նշանակել: Ըստ նրա՝ դա ստրկամիտ վերաբերմունք է: Այս մասին նա հայտարարեց «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: «Ես հակված չեմ այն մտքին, որ իրենք այստեղ վարչապետ նշանակեցին: Ստրկամիտ վերաբերմունք է դա: Նրանք շտապ ՀՀ իշխանությունների հետ խորհրդակցեցին, հասկացրեցին, որ չափավորվեք, եթե ՌԴ-ն վարի գնա, դուք էլ հետը միանշանակ վարի կգնաք: Դրանից հետո երևաց արդեն իսկանդերը»,-ասաց Շիրինյանը: Անդրադառանալով  ՌԴ-ի քաղաքականությանը, քաղաքագետը նշեց, որ ռուսներին չափավորեց «Էլեկտրիկ Երևանի» և Սարի թաղի ընդվզումը: Նրա խոսքով՝ կիտրոնի նման քամվող, կաշառքի մեջ խճճված ՌԴ-ին, որն իր լեգիտիմությունը պահում է նախագահի հեղինակությամբ, իսկ դա շատ խախուտ լեգիտիմություն է, սարսափեցրեց, որ այդ բոցը ՀՀ-ի կարող է քաշվել մինչեւ ՌԴ: Հարցին, թե Կարեն Կարապետյանն Պուտինը չի՞ ուղարկել, Շիրինյանն արձագանքեց, թե դա չի կարևորը, կարևորն այն է, որ փոփոխություններ են լինելու երկրում: Քաղաքագետը նոր վարչապետին առաջարկեց չմտնել ՀՀԿ, այլ ստեղծել իր կուսակցությունը ու  մրցակցություն առաջացնել. «ԲՀԿ-ն կարելի է մեջտեղ բերել, քանի որ ՀՀԿ-ն մնում է շահերի խումբ: ԲՀԿ-ն Ծառուկյան Գագիկով հետ վերադառնա, իսկ եթե Սերժ Սարգսյանը պիտի մնա հիմնական դերակատար, Քոչարյան Ռոբերտի կողմից կլինի հայրենասիրական պարտականության կատարում վերադառնալ քաղաքականություն: Խորհրդարանական հանրապետությունը պահանջում է հավասարակշռություն, եթե չեղավ՝ կփլուզվի»: Հարցին, թե առանց Քոչարյանի չի՞ լինի, Շիրինյանն արձագանքեց. «Անձը, եթե փող ունի, հարստություն ունի, նրան հավասարը պիտի լինի, որ իր հետ կոնսենսուսի գան»: Իսկ ահա Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ քաղաքագետի, հարմար չէ Սերժ Սարգսյանի կշռի համար. «Ինձ համար նա պարտության մարմնացումն է»: Կարինա Սահակյան              

դիտվել է 17 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am