Թուրք-ռուսական գործա՞րք
RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է Սիրիայի հարցով Ռուսաստանի ու Թուրքիայի միջև իբր կնքված գործարքի մասին տեղեկությունները: Մեկնաբանելով թուրքական մամուլում հայտնված նման լուրերը, թե՝ Ստամբուլում բարձր մակարդակով անցկացված բանակցություններում քննարկվել է Սիրիայի հարցով Թուրքիայի հետ յուրօրինակ գործարքի հնարավորությունը՝ Պեսկովը հայտարարել է. «Ո՛չ, չկա նման բան»:
