Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակելը չի համաձայնեցրել Պուտինի հետ. Պեսկով
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է լուրերն այն մասին, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Կարեն Կարապետյանի վարչապետ նշանակելը համաձայնեցրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այս մասին գրում է ТАСС-ը: «Ոչ դա այդպես չէ: Այդ լուրը բացարձակ աբսուրդ է: Պուտինը երբեք չի ազդում Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա»,- ասել է Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի խոսնակը նշել է, որ Պուտինը ոչ մեկին թույլ չի տալիս խառնվել Ռուսաստանի ներքաղաքական կանքին և ինքն էլ նույն սկզբունքով է աշխատում:
