Ստամբուլահայ կնոջ սպանության նոր մանրամասները

Ստամբուլի Սամաթիա թաղամասում 2012-ի դեկտեմբերի 28-ին սպանված Մարիցա Քյուչուքի սպանության գործով հերթական դատալսման ժամանակ մեղադրյալ Մուրադ Նազարյանի բարեկամը նոր մանրամասներ է հայտնել ոստիկանությունում իր լսած հեռախոսազրույցից։ Թուրքական Evrensel-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 2-րդ դատարանում Մարից Քյուչուքի սպանության գործով հերթական նիստի ժամանակ որպես վկա հանդես է եկել մեղադրյալ Մուրադ Նազարյանի ազգական Արթին Բըչաքչըն։ Նա նշել է, թե Մուրադ Նազարյանի ձերբակալվելուց հետո ինքը գնացել է ոստիկանություն, որտեղ լսել է ոստիկանների միջեւ հեռախոսազրույց։  Ըստ պատմածի՝ ոստիկանը հեռախոսով մեկ այլ ոստիկանի հետ զրույցում ասել է, թե Մուրադ Նազարյանը ձերբակալվել է, սակայն վկաներն ասում են, թե նա չէ սպանողը եւ չգիտենք ինչ անեն։ Արթին Բըչաքչըն պնդել է, թե Մուրադ Նազարյանը բավականին անփույթ մարդ է եւ եթե ինքը լիներ սպանություն կատարածը, ապա դեպքի վայրից հաստատ արյունով հագուստով էր դուրս գալու։ Իր հերթին Մարիցա Քյուչուքի փաստաբանը հայտարարել է, թե սպանության քննությունն արդար չի ընթանում եւ ամեն ինչ արվում է, որպեսզի սպանության իրական մեղավորները չհայտնաբերվեն։ Դատավարությունը հետաձգվել է մինչեւ փետրվարի 24։ Նշենք, որ 2012-ի դեկտեմբերին եւ 2013-ի հունվարին Ստամբուլի հայերով բնակեցված Սամաթիա թաղամասում տարեց հայ կանանց դեմ հարձակումներ էին տեղի ունեցել։ Այդ հարձակումների կատարման մեջ կասկածանքով ձերբակալվել է ստամբուլահայ Մուրադ Նազարյանը։ Մուրադ Նազարյանին ճանաչողները պնդում են, թե նա շատ հանգիստ անձնավորություն էր եւ անհավատալի է, որ նրան նման բանում են մեղադրում։

դիտվել է 61 անգամ
Լրահոս
Դատախազը Վեհափառի եղբոր և եղբորորդու համար ազատազրկում է պահանջել «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը փոխարինվեց Գերմանիան և հինգ այլ երկրներ ցանկանում են կտրուկ կրճատել ծախսերը Վրաստանի վարչապետը ժամանեց Հայաստան Երևանում կառուցվող շենքի 7 մետր բարձրությունից տղամարդը վայր է ընկել Այսօր ՆԱՏՕ-ի և ԵՄ-ի ապագան ավելի մշուշոտ է թվում, քան Ռուսաստանի Դաշնության թուլացումը․ Զաքարյան Հայաստանում է Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը․ ով է դիմավորել «Այ սոված բոմժե՛ր, տան վարձ չէիք կարողանում տալ, հիմա էս ի՞նչ եք ասում»․ Մանուել Մանուկյան (video) Դատարանը մերժեց միջնորդությունը Հայտնաբերել են Վանաձորում «Այ, որ մռթիդ ուտեիր, այսօրվա խայտառակ հայտարարությունը չէիր անի»․ պատերազմի մասնակից (video) «Այ վարա՛կ, քեզ պետք է մեկուսացնել, դատե՛լ ցմահ»․ Էլեանորա Մանանդյանը հունից դուրս եկավ (video) Փաշինյանի ստացած դրամական մրցանակների ավանդադրման կարգ կսահմանվի Պապիկյան Սուրո՛, քո նկարածի համար դու պետք է դատվես․ պատերազմի մասնակից (video) Սթափվե՛ք, Նիկոլը նոր սարսափելի աղետ է բերում․ Պարույր Հայրիկյանը զգուշացնում է (video) «Արա՛, ես միամիտ մտնեմ քո տուն, հաց ուտեմ, ախռանիկներդ ինձ կգյո*լեն»․ պատերազմի մասնակից (video) Մարզաշխարհով մենք այստեղ ենք․ մեր սպորտի վրա խաչ են քաշում․ Գագիկ Ծառուկյանը պետք է ազատ լինի, որ․․․ (video) Աշխարհաքաղաքականությունը կադաստր չէ. Վահե Դավթյան Մեր պահանջը մնում է հստակ․ Եկեղեցու ինքնուրույնության հարգում՝ առանց կամայական ճնշումների Խայտառակ թալան․ այս թելիկների համար Նիկոլը 19 մլն․ դրամ է հատկացրել․ Էլեանորա Մանանդյան (video) Ինչ ասաց Գագիկ Ծառուկյանը դատավորին (video) Մենք ոչ մի դիմում չենք ստացել «Դոնալդ Թրամփի անվան տրանսպորտային երթուղի» նախագծին մասնակցելու վերաբերյալ. Լավրով Այս խարդախները պետք է պատասխան տան․ Բագրատ Եսայան (video) 6–ամյա երեխային մահացու վրաերթի ենթարկած «Lexus»–ի վարորդը ձերբակալվել է. երեխան դուրս էր եկել բակում խաղալու Թուրք օգտատերերը սոցիալական ցանցերում քննարկել են Վարագավանքի ներկայիս վիճակը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am