Հրապարակվել է կողոպուտից հետո Քարդաշյանի հյուրանոցային համարում արված տեսանյութը
Ամերիկյան հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի աղմկահարույց կողոպուտի թեման չի կորցնում իր արդիականությունը, գրում է radaronline.com կայքը՝ հավելելով, որ համացանցում տարածվել է բազմամիլիոնանոց կողոպուտից ժամեր անց աստղի հյուրանոցային համարում նկարահանված տեսանյութը:
Աղբյուրը նկատում է, որ տեսանյութի մանրազնին ուսումնասիրությունը թույլ է տալիս ենթադրել, որ կողոպուտը կարող էր «բեմականացված ակտ» լինել:
