Շռնդալից մեկնարկ ռուս-թուրքական հարաբերություններում

Ստամբուլի «Յըլդիզ» պալատում երեկ  տեղի ունեցավ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպումը: Ստամբուլում էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, նա նույնպես մասնակցում էր Էներգետիկ համաժողովի աշխատանքներին: Ռուսաստանի, Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Իլհամ Ալիևը Ստամբուլում կարճատև զրույց են ունեցել էներգետիկ ֆորումի մեկնարկից առաջ: Հաղորդվում է, որ այն բանից հետո, երբ երեք երկրների առաջնորդները զբաղեցրել են իրենց տեղերը դահլիճում, նրանք աշխուժորեն ինչ-որ բան են քննարկել: ՌԴ նախագահի աջ կողմում եղել է Իլհամ Ալիևը, իսկ ձախ կողմում՝ Թայիփ Էրդողանը: Համաշխարհային էներգետիկ համաժողովի իր ելույթում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքական հոսք»-ով Անկարան մտադիր է ադրբեջանական և ռուսաստանյան գազը վաճառել եվրոպական երկրներին: Էրդողանին հանդիպելուց առաջ Պուտինը ելույթ է ունեցել համաժողովում՝ ասելով. «ՌԴ-ն պատրաստ է միանալ նավթի արդյունահանման մակարդակի սառեցման կամ կրճատման մասին որոշմանը և ակնկալում է, որ նոյեմբերին կայանալիք Նավթարդյունահանողների միջազգային կազմակերպության հավաքին նման որոշում կկայացվի»: Պուտինն ընդգծել է, որ ՌԴ-ն հետագայում ևս կշարունակի համագործակցությունը բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ մնալով «վստահելի և հուսալի գործընկեր»: Ռուս-թուրքական բանակցությունների օրակարգի կարևոր հարցերից է համագործակցությունն ատոմային էներգետիկայի ոլորտում: Ռուսաստանի էներգետիկայի նախարար Ալեքսանդր Նովակն ասել է, որ «Ակկույեկ» ատոմակայանի կառուցման աշխատանքների համար նախատեսված է շուրջ 20 միլիարդ դոլարի ներդրում։ Մոսկվան ու Անկարան մտադիր են վերականգնել և է՛լ ավելի զարգացնել երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունները, ինչի վկայությունն է նաև Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի հայտարարությունը։ Պուտինի այցի նախօրեին թուրք նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան և Ռուսաստանը մտադիր են երկկողմ առևտրային շրջանառությունը հասցնել մինչև 100 միլիարդի։ Այսօր այն կազմում է 20 միլիարդ, իսկ 100 միլիարդի ապրանքաշրջանառություն ՌԴ-ն չունի նույնիսկ Չինաստանի հետ։ Ռուս-թուրքական պաշտպանական ոլորտում համագործակցություն Թեեւ Ռուսաստանն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի հարցում, բայց համագործակցությունն ակնհայտորեն խորանում է: ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել էր, որ ՌԴ-ն ու Թուրքիան տարբեր մոտեցումներ ունեն Սիրիայի ճգնաժամի կարգավորման հանդեպ, սակայն երկխոսությունն ընթացքի մեջ է. «Սիրիայի վերաբերյալ, անկասկած, կան նրբություններ, կան մոտեցումների հարցում տարբերություններ։ Սակայն ծայրահեղ դեպքում ընթանում է երկխոսություն, և կողմերը ցուցաբերում են այդ երկխոսության զարգացման քաղաքական կամք, ինչն ինքնին դրական գործոն է»։ Չնայած այդ հարցում տարաձայնություններին` Պուտինը շնորհավորել է Թուրքիային պետական հեղաշրջման փորձը հաջողությամբ կանխելու կապակցությամբ: Նա նշել է, որ ուրախ է, որ հաջողվել է իրավիճակը պահել վերահսկողության տակ, և հիմա այն վերականգնվում է. «Մենք հասկանում ենք, որ Թուրքիայում նման խոշոր միջոցառումների համար լավագույն ժամանակը չէ, որովհետև միայն վերջերս այն վերապրել է պետական հեղաշրջման փորձ: Մենք շատ ուշադիր և անհանգստությամբ հետևում էինք այն ամենին, ինչ տեղի էր ունենում Թուրքիայում»: Պուտինը շնորհավորել է «թուրք ժողովրդին և նախագահ Էրդողանին, որ իրավիճակը հաջողվել է պահել վերահսկողության տակ. «Մենք շատ ուրախ ենք, որ Թուրքիան վերականգնվում է, և հաջողություններ ենք ցանկանում»: Բացի այդ, Պուտինն ու Էրդողանը Ստամբուլում վարած բանակցություններում քննարկել են նաև պաշտպանական ոլորտում համագործակցության հարցը։ Ընդգծվում է, որ բանակցություններն առնչվել են, մասնավորապես, պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությանը։ Թուրքական NTV հեռուստաալիքը, վկայակոչելով դիվանագիտական շրջանակներում իր աղբյուրը, հայտնել էր, որ Թուրքիան կարող է դիտարկել հակահրթիռային պաշտպանության համակարգի մշակման վերաբերյալ ռուսական առաջարկը։ Հայտնի է դարձել, որ ՌԴ-ի ու Թուրքիայի միջև բարձր մակարդակի համագործակցության խորհրդի հերթական նիստը տեղի կունենա 2016թ. վերջին կամ 2017թ. սկզբին։ Երկու երկրների ԱԳ նախարարներին հանձնարարվել է տվյալ ժամանակահատվածում նախապատրաստել այդ նիստի անցկացումը։ Էրդողանն ընդգծել է, որ «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերաբերյալ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ստորագրված միջկառավարական համաձայնագիրը հնարավորություն կտա արագացնել նախագծի իրագործումը։ Նա հավելել է, որ կողմերը նաև պայմանավորվել են Աքքույուի ատոմակայանի կառուցման ուղղությամբ աշխատանքներն ակտիվացնելու շուրջ։ Էրդողանը վստահեցրել, որ իրենց կհաջողվի շտկել Աքքույուի ատոմակայանի կառուցման հարցում բաց թողած ժամանակը՝ կապված երկու երկրների միջև հարաբերությունների վատթարացման հետ։ Էրդողանի խոսքերով՝ ներկա դրությամբ ՌԴ-ում պատրաստություն է անցնում ավելի քան 200 երիտասարդ ապագա թուրք մասնագետ՝ կապված Աքքույուի ատոմակայանի կառուցման հետ։ Վառելիքային համաձայնություններ Ռուսաստանն ու Թուրքիան պայմանավորվել են գազի գնի զեղչի շուրջ`  «Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում գազի գնին զեղչ հատկացնելու մասին։ Ըստ Վլադիմիր Պուտինի` ««Թուրքական հոսք» նախագծի շրջանակներում մեր համագործակցության ընդլայնմամբ մենք պայմանավորվել ենք նաև գազի գնին զեղչ տրամադրելու մեխանիզմի մասին»։ Իսկ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական կողմը հետաքրքրված է «Լուկօյլի» հետ գործընկերային հարաբերությունների շարունակման մեջ։ Էրդողանն այս մասին արել է Ստամբուլում իր նստավայրում «Լուկօյլ» ընկերության նախագահ Վագիտ Ալեկպերովի հետ հանդիպման ժամանակ։ Հանդիպման ժամանակ Էրդողանը բարձր է գնահատել «Լուկօյլի» գործունեությունը երկրի տարածքում և հայտարարել է, որ թուրքական կողմը շահագրգռվածություն է հայտնել հետագայում նույնպես գործընկերային հարաբերությունների հաջող գործունեության համար։ Ընկերությունն ընդգծել է, որ Թուրքիայի տարածքում գործում է ավելի քան 18 տարի։ Ռուսական ընկերությունը մտնում է Թուրքիայի խոշորագույն վառելիքային ընկերությունների տասնյակում՝ ավտոլիցքավորման կայանների թվով զբաղեցնելով 5-րդ տեղը։ Այսպիսով, ՌԴ-ն ու Թուրքիան ստորագրեցին «Թուրքական հոսք» գազատարի վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը։ Փաստաթուղթը ստորագրել են երկու երկրների էներգետիկայի նախարարները։ Պուտինն ու Էրդողանը ներկա են գտնվել փաստաթղթի ստորագրմանը։ Ավելի վաղ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը հայտարարել էր, որ համաձայնագիրը նախատեսում է երկու ճյուղի կառուցում, որը պետք է ավարտվի մինչև 2019-ի դեկտեմբերը։ Գազատարի ծովափնյա հատվածի երկարությունը կազմելու է մոտ 910 կիլոմետր, իսկ ցամաքային հատվածի երկարությունը Թուրքիայի տարածքում կազմելու է 180 կիլոմետր։ Էրդողանը Ստամբուլում Էներգետիկ համաշխարհային կոնգրեսի բացման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան կախված է արտաքին էներգետիկ պաշարներից և սահմանակից է Միջին Արևելքի ու Կասպյան ավազանի տարածաշրջաններին, որտեղ գտնվում է էներգետիկ համաշխարհային պաշարների 1/3-ը: «Բաքու-Թբիլիսի-Էրզրում և Իրան-Թուրքիա գազատարներն այդ ոլորտում Թուրքիայի հաջողություններն են: Մենք իրագործում ենք TANAP նախագիծը, որը Հարավային Գազային միջանցքի բաղկացուցիչ մասն է, և որը նոր այլընտրանքներ կստեղծի Եվրոպայի համար: ТАР գազատարի նախագծի շնորհիվ ադրբեջանական գազը կմատակարարվի եվրոպական շուկաներ: Մենք մեծ ջանքեր ենք գործադրում, որպեսզի թուրքմենական գազն արտահանվի Հարավային գազային միջանցքով: Մենք շարունակում ենք աշխատել «Թուրքական հոսք» նախագծի վրա, որը կապված է ռուսական գազի արտահանման հետ: Այս տարեվերջին և 2017-ին մենք կձեռնարկենք մեծ քայլեր: Այդպիսով գազային առևտրում կաճի Թուրքիայի դերը տարածաշրջանում՝ որպես հուսալի գործընկերոջ», նշել է Էրդողանը: Ադրբեջանը` Ռուսաստանի ու Թուրքիայի հետ գործարքներում Ռուս-թուրքական հարաբերությունների խորացման ֆոնին` պակաս տպավորիչ չեն ծրագրերը ադրբեջանական մասնակցությամբ: Ռուսական «Ռոսնեֆտ» և ադրբեջանական SOCAR Turkey Enerji AS ընկերությունները Ստամբուլում ընթացող Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի շրջանակներում ստորագրել են նավթի ու նավթամթերքի մատակարարումների հիմնական պայմանների մասին համաձայնագիր։ Համաձայնագրով կողմերը ուսումնասիրելու են STAR նավթավերամշակման նոր գործարանի շրջանակներում համագործակցության պոտենցիալը, որի հզորությունը կազմելու է մոտ 10 միլիոն տոննա և որը կառուցում է SOCAR Turkey Enerji-ն։ Ընկերությունները դիտարկելու են նաև այդ ձեռնարկություն «Ռոսնեֆտի» արտադրանքի և մասնավորապես նավթի ու ամուր հիմքի մատակարարման հնարավորությունը։ Իսկ Թուրքիայում SOCAR-ի կատարած ներդրումների ծավալը տարեվերջին կհասնի 18 միլիարդ դոլարի, ասել է SOCAR Turkiye Enerji A. Ş.-ի ղեկավար Զաուր Գահրամանովը: Ակնկալվում է, որ կողմերի միջև համապատասխան համաձայնագիրը կստորագրվի մինչև տարեվերջ: Նկատենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ստամբուլում ընթացող 23-րդ Համաշխարհային էներգետիկ կոնգրեսի ժամանակ ունեցած ելույթում հայտարարել է, որ Ադրբեջանը Թուրքիայում ներդրել է 20 միլիարդ դոլար: «Ադրբեջանն աշխատանքներ է տանում էներգակիրներից ունեցած կախվածության նվազեցման համար: Մեր էներգետիկ քաղաքականությունը մեզ հնարավորություն է տվել ներդրումներ կատարել արտասահմանյան պետություններում, մասնավորապես՝ Թուրքիայում Ադրբեջանը ներդրել է 20 միլիարդ դոլար: Ալիևը Ստամբուլում իր ելույթում նաեւ հայտնել է, որ Թուրքիան ու Ադրբեջանն իրականացնում են համատեղ էներգետիկ նախագծեր: Ալիևի խոսքով՝ 100 տարի առաջ Բաքվում արդյունահանվել է առաջին նավթը. «Աշխարհում ծովային հանքավայրից նավթն արդյունահանվել է հենց Ադրբեջանում՝ Կասպիցում»: Խոսելով «Դարի պայմանագրի» մասին՝ Ալիևը հայտարարել է, որ այս տարի նշվելու է Ադրբեջանի անկախության 25-ամյակը. «Էներգետիկ նախագծերը կարևոր դեր են խաղացել Ադրբեջանի անկախության վերականգնման գործում: Ներկա դրությամբ գոյություն ունի ադրբեջանական նավթը համաշխարհային շուկա հասցնելու երեք երթուղի: Դրանցից երկուսը դուրս են գալիս դեպի Սև ծով (նկատի է առնվում Բաքու-Նովոռոսիյսկ և Բաքու-Սուփսա (Վրաստան) նավթամուղները): Մեկ նավթամուղ էլ՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհանը, դուրս է գալիս Միջերկրական ծով: Մենք առաջինը Կասպից ծովը կապեցինք Միջերկրական ծովին: Ադրբեջանի գազի ապացուցված պաշարները կազմում են 2.6 տրիլիոն խորանարդ մետր: Նմանատիպ խոշոր ծավալի գազ փոխադրելու համար անհրաժեշտ է միջանցքի կառուցում: Ադրբեջանն ու Թուրքիան դարձան այդ ոլորտի առաջատարները և սկսեցին իրագործել TANAP գազատարի նախագիծը: Հարավային գազային միջանցքի նախագիծը, որի մեջ մտնում է TANAP գազատարը, կազմում է 45 միլիարդ դոլար: Ադրբեջանն ու Թուրքիան Հարավային գազային միջանցքն իրագործելիս ցուցադրում են առաջնորդի որակներ», ասել է Ալիևը: Թամար Բագրատունի

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am