Ռուս-ամերիկյան աննախադեպ լարում ու պատերազմի սպառնալիք

Ռուս-ամերիկյան լարումը վերջին օրերին սպառնում է վերածվել ռազմական առճակատման: Գերտերությունների ղեկավարների մակարդակով հրապարակավ հնչում են աննախադեպ սպառնալիքներ, որոնցից մշտապես կողմերը զերծ են մնացել: Սիրիայի, Ուկրաինայի և համաշխարհային այլ հիմնախնդիրների շուրջ Վաշինգտոնի և Մոսկվայի վեճերը հետզհետե ավելի են շիկանում: Աշխարհը շատ մոտ է նոր «սառը պատերազմի», իսկ առավել հոռետես փորձագետները ենթադրում են, որ այն, ըստ էության, արդեն մեկնարկել է: Որքանո՞վ է իրատեսական ոչ թե «սառը», այլ «տաք»՝ իսկական պատերազմի վտանգը: Կողմերը զերծ չեն մնում կոշտ հայտարարություններից, թեպետ հավելում են, որ ռուս-ամերիկյան խոշոր ռազմական ընդհարման հավանականությունը՝ առնվազն այսօրվա դրությամբ մեծ չէ: Թե՛ ռուսները և թե՛ ամերիկացիները միմյանց մեղադրում են անբարյացակամ քայլերի մեջ: Մոսկվայի տեսակետից այդպիսիք են Ուկրաինայի հարցում, մասնավորապես, մալայզիական «բոինգի» կործանման վերաբերյալ Արևմուտքի մոտեցումը, պատժամիջոցները, ՆԱՏՕ-ի «ագրեսիվ տեղաշարժերը Դաշնության սահմանների մոտ», հակաօդային պաշտպանության համակարգերի տեղադրումը, Սիրիայում ահաբեկչական ուժերի դեմ պայքարում Ռուսաստանի հետ համագործակցության մերժումը: Վկայակոչելով այս և ուրիշ հանգամանքները՝ Մոսկվան հրաժարվել է մարտական պլուտոնիումի օգտահանման ռուս-ամերիկյան պայմանագրից, միաժամանակ ասելով. «Կուղղեք այդ սխալները՝ կվերադառնանք պայմանագրին»: Արտգործնախարար Սերգեյ Լավրովը Հանրային հեռուստակայանին տված հարցազրույցում ասել է, որ Ամերիկան ռուսատյացության քաղաքականություն է վարում, և այն սպառնում է Դաշնության կենսական շահերին: Սա, ըստ արևմտյան մեկնաբանների, փաստորեն, Ամերիկային ներկայացված նախապայմանների ու վերջնագրերի մի մեծ ցանկ է, և հետաքրքիրն այն է, որ Կրեմլում էլ, թերևս, գիտակցում են, որ ԱՄՆ-ը այդ կարգի անլուրջ բլեֆի չի ենթարկվի, բայց հետևություններ, իհարկե, կանի: Դրա դրդապատճառներն էլ են բազմաթիվ: Կալինինգրադի մարզում են տեղադրվել «Իսկանդեր» տեսակի հրթիռները, ինչը նշանակում է, որ, օրինակ, Բեռլինը տեսականորեն դարձել է թիրախ: Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Bild հանդեսին ասել է, որ դրա արդյունքում ստեղծվել է «սառը պատերազմի տարիների համեմատությամբ ավելի վտանգավոր կացություն»: Ռուս մեկնաբան Միխայիլ Ռոստոցկին «Մոսկովսկի կոմսոմոլեցում» գրել է. «Պատկերացրեք, որ Ամերիկան ոչ թե պատահմամբ, այլ միտումնավոր և ուղիղ հարվածներ հասցնի Ասադի զորքին: Ի՞նչ է անելու Ռուսաստանը, հարվածի ամերիկացիների՞ն, բայց չէ՞ որ դա ճանապարհ է դեպի Երրորդ աշխարհամարտ: Ընդ որում Ասադին շատ պայմանական կարելի է դաշնակից անվանել»: Ռոստոցկու համոզմամբ, Ռուսաստանը հաջողության դեպքում կարող է մեծ օգուտ ստանալ Սիրիայում, բայց ձախողման դեպքում էլ վնասը կարող է չափազանց մեծ լինել: «Կարևոր է չմոռանալ, որ մենք Սիրիայում խիստ ռիսկային խաղ ենք վարում», - կարծիք է հայտնում մեկնաբանը: Զարգացումներին հետևում է Պենտագոնը: Վաշինգտոնում ամերիկյան զինված ուժերի զարգացման թեմայով ներկայացուցչական խորհրդաժողովում բարձրաստիճան գեներալները խոսել են Միացյալ Նահանգների առջև ծառացած մարտահրավերների մասին: Կանխատեսումները բավական մռայլ են և մտահոգիչ: Ըստ «Ազատություն» ռ/կ-ի` Գեներալ-մայոր Ուիլյամ Հիքսի կարծիքով, տեսանելի ապագայում հնարավոր ոչ միջուկային պատերազմը կլինի չափազանց արագ և մահաբեր: Գերարդիական զինատեսակների կիրառումը կհանգեցնի այնպիսի առճակատման, որը մարդու ուղեղն ունակ չէ նույնիսկ պատկերացնել: Հիքսի կարծիքով, կարող է լինել արյունալի այնպիսի բախում, որն Ամերիկան կորեական պատերազմից հետո չի տեսել: [Կորեական պատերազմում Ամերիկան 30 հազար զինծառայող է կորցրել]: «Ո՞ր երկիրն է այդքան ագրեսիվ ռազմական մրցակցության մեջ»,- հարցրել է գեներալ Ջոզեֆ Անդերսոնը և պատասխանել` Ռուսաստանը: Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Մարք Միլլին նույնիսկ ենթադրել է, որ միջազգային մեծ պատերազմը գրեթե անխուսափելի է: Ի դեպ, գեներալը բավական կոշտ նախազգուշացում է հնչեցրել: «Ուզում եմ հստակ ասել նրանց, ովքեր ցանկանում են մեզ վնաս հասցնել, ավերել մեր և մեր դաշնակիցների, բարեկամների կենսակերպը, Ամերիկայի զինուժը ձեզ այնպիսի ջարդ կտա, որը դուք երբեք չեք ստացել», - ասել է Մարկ Միլլին: Մետաքսյա Շալունց

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am