Վտարանդի երկիր դարձնե՞լ, թե՞ փակել երկխոսության դուռը

Ինչպես հայտնի է, ռուս-ամերիկյան հարաբերությունները խիստ սրվել են վերջին օրերին, հատկապես, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հայտարարել է Սիրիայում հրադադարի ապահովման հարցում Ռուսաստանի հետ այլևս չհամագործակցելու որոշման մասին: Կրեմլն, իր հերթին, հայտարարել է մարտական պլուտոնիումի օգտահանման պայմանագրից դուրս գալու, Սիրիայում մշտական ռազմակայան ստեղծելու, միջուկային մարտագլխիկներ կրելու կարողությամբ «Իսկանդեր» տեսակի հրթիռներ Կալինինգրադի մարզում տեղակայելու մասին: Երկու գերտերությունները շարունակում են վիճել Ուկրաինայի կոնֆլիկտի շուրջ, Ամերիկան բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով Ռուսաստանին մեղադրում է Սիրիայում պատերազմի հանցագործություն կատարելու, ինչպես նաև մեկ ամսից ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին հաքերային գրոհներով միջամտելու մեջ: ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովի համոզմամբ, այս ամենի հետևանքով աշխարհը հասել է մի չափազանց վտանգավոր հանգրվանի: «Չեմ ուզում տալ կոնկրետ դեղատոմս, բայց ասում եմ, որ անհրաժեշտ է կանգ առնել, անհրաժեշտ է վերականգնել երկխոսությունը, դրա դադարեցումն ամենամեծ սխալն էր, հարկ է վերադառնալ առաջնահերթ հարցերին, դրանցից ամենակարևորն են միջուկային զենքի կրճատումը, պայքարն ահաբեկչության դեմ և բնապահպանական աղետի կանխումը, դրանց համեմատությամբ յուրաքանչյուր այլ հարց երկրորդական է դառնում», - ասել է Գորբաչովը: Նա РИА Новости-ին այդ հարցազրույցը տվել է միջուկային սպառազինության կրճատման հարցով Իսլանդիայի մայրաքաղաքում Խորհրդային Միության և Միացյալ Նահանգների գագաթնաժողովի 30-ամյակի առիթով: Ռեյկյավիկում բանակցությունները վարել են Միխայիլ Գորբաչովը և Ռոնալդ Ռեյգանը: «Քաղաքական գործիչների ներկայիս սերնդին կարելի է լուրջ բողոքներ ներկայացնել, սակայն նրանք դեռ ունեն համաշխարհային քաղաքականությունը դրական հուն վերադարձնելու և դեպի միջուկազերծ աշխարհ տանող ճանապարհ հարթելու հնարավորություն: Մեծ սխալ կլինի, եթե նրանք չօգտագործեն այդ հնարավորությունը»,- ասել է Գորբաչևը: Մինչդեռ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը երեկ Գերմանիայում տեղի ունեցած խորհրդաժողովում ասել են, թե պատրաստ են Ռուսաստանի նկատմամբ որդեգրել առավել կոշտ դիրքորոշում՝ միաժամանակ պահպանելով երկխոսության հնարավորությունը: «Ինչպես գիտեք, մեն հունիսին երկարաձգել ենք պատժամիջոցները, սակայն ոչինչ չի փոխվել, ավելին, Հալեպում, Սիրիայում Ռուսաստանի գործողությունների արդյունքում իրավիճակն էլ ավելի է վատթարացել: Ներողություն եմ հայցում այսպես ասելու համար, բայց դա պետք է ուղիղ տեքստով արվի. Սիրիայի խնդիրը լուծելու համար Ռուսաստանի օգնությանը դիմելով՝ եվրոպացի որոշ լիդերներ ցույց տվեցին, որ տածում են Արևմտյան Եվրոպային բնորոշ պատրանքները, արդյունքում մենք հիմա ունենք նոր պրոբլեմներ: Կարծում եմ, կարիք չկա նկարագրել այն, ինչ տեղի է ունենում Հալեպում, ուստի, իմ համոզմամբ, ակնհայտ է, որ միակ միջոցը Ռուսաստանի դեմ պատժամիջոցները շարունակելն է»,- հայտարարել է Տուսկը: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը նշել է, որ Ռուսաստանը հետզհետե հզորացնում է զինված ուժերը և առավել ագրեսիվ քայլերի է դիմում: «Առավել մտահոգիչն այն է, որ ռուսները պատրաստ են ուժ գործադրել հարևանների նկատմամբ: Ուկրաինա, Ղրիմ, Վրաստան՝ նրանք ունեն նաև բանակ Մոլդովայում, նրանք ավելի վճռական և հզոր են դառնում, մենք տեսնում ենք, որ Ռուսաստանը պատրաստ է դիմել ուժի»,- ասել է Ստոլտենբերգը: Փոքր-ինչ ավելի մեղմ տոնով է խոսել Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: «Մենք չպետք է Ռուսաստանը հռչակենք վտարանդի պետություն: Մենք հավասարակշռված քաղաքականության կողմնակից ենք: Մենք ասում ենք, որ դատապարտում ենք Ռուսաստանի քայլերը, սակայն չենք փակում երկխոսության դուռը», - ասել է Շուլցը: Թամար Բագրատունի

դիտվել է 93 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am