«Ժուլիկի՞ն», թե՞ «երբեք չհանձնվողին». Ո՞ւմ կընտրեն ամերիկացիները

ԱՄՆ նախագահական ընտրություններից գրեթե մեկ ամիս առաջ Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը նախընտրական բանավեճը հասցրին նոր՝ աննախադեպ սուր մակարդակի: Մեկուկես ժամ հեղված մեղադրանքներից, անձնական վիրավորանքներից մինչև հակառակորդին բանտարկելու սպառնալիքներ: Լարվածությունն ակնհայտ դարձավ հենց առաջին պահից, երբ թեկնածուներն առանց ձեռք սեղմելու, միանգամից անցան հարձակումների: Ուշադրության կենտրոնում նախօրեին շրջանառության մեջ դրված տասը տարվա վաղեմության տեսանյութն էր, որտեղ հանրապետական թեկնածու անվայելուչ խոսքեր էր շռայլում կանանց հասցեին: «Դա հանդերձարանում տղամարդկային զրույց էր, որի համար ես ներողություն եմ խնդրել իմ ընտանիքից ու ամերիկացիներից: Եվ մենք խոսում ենք այդ մասին՝ ապրելով մի աշխարհում, որտեղ «Իսլամական պետությունը» մարդկանց գլխատում է ու այրում վանդակներում, մի աշխարհում, որտեղ պատերազմներ են, և այսքան սարսափելի բաներ են կատարվում»: Որքան էլ միլիարդատեր գործարարը փորձում էր շեղել խոսակցությունը, նախկին պետքարտուղարը վերադարձավ դրան՝ հիշեցնելով, որ նախընտրական արշավի ընթացքում Թրամփը շատերին է հասցրել վիրավորել՝ դաշնային դատավորից մինչև Նահանգների գործող նախագահ: Ընդ որում, որևէ մեկից այդպես էլ ներողություն չի խնդրել: «Նախկինում ես մի շարք տարաձայնություններ եմ ունեցել հանրապետական թեկնածուների հետ՝ քաղաքական ու սկզբունքային, սակայն երբեք հարցականի տակ չեմ դրել նրանց նախագահելու կարողությունը: Թրամփի դեպքում այլ է: Ես շարունակում եմ պնդել, որ նա ունակ չէ լինել բանակի գերագույն գլխավոր հրամանատար ու երկրի նախագահ: Նա պարտավոր է ներողություն խնդրել մեր երկրից ու պատասխանատվություն կրել իր խոսքերի ու գործերի համար», - հայտարարել է Քլինթոնը: Ի պատասխան Թրամփը հորդորեց նախկին պետքարտուղարին անձամբ ներողություն խնդրել իր հազարավոր էլեկտրոնային նամակները ջնջելու համար՝ զայրացած նետելով, որ եթե Քլինթոնն աշխատեր մասնավոր հատվածում, վաղուց բանտարկված կլիներ իր այդ քայլի համար. «Եթե ես հաղթեմ, կհանձնարարեմ գլխավոր դատախազին ձեր գործը հատուկ հետաքննել, քանի որ այսպիսի բան մինչև օրս չի եղել: Չի եղել այսքան սուտ ու խաբեություն, և մենք պետք է այս դեպքը քննության առնենք»: Հանրապետական միլիարդատերն է՛լ ավելի հեռուն գնաց՝ հիշեցնելով նախկին նախագահ Բիլ Քլինթոնի ոչ պակաս աղմկահարույց անցյալը․ - «Նա շատ ավելի վատ բաներ է արել կանանց հետ և պարբերաբար: Ինչից Հիլարին պիտի ամաչի»: Նախկին պետքարտուղարը նախընտրեց անարձագանք թողնել մրցակցի մեղադրանքներն ու ակնարկները ամուսնու հասցեին: Կրքերն է՛լ ավելի թեժացան, երբ հանրապետական Թրամփը հրաժարվեց իր իսկ դաշնակցի՝ փոխնախագահի թեկնածու Մայքլ Փենսի խոսքերից Սիրական ճգնաժամի հանգուցալուծման շուրջ: Անցած շաբաթ հանրապետականների փոխնախագահի թեկնածուն հայտարարել էր, թե Միացյալ Նահանգները պետք է հարվածներ հասցնի Ասադի վարչակազմի թիրախներին՝ եթե Ռուսաստանը շարունակի ռմբակոծել Հալեպը: «Մենք այդ հարցը չենք քննարկել», - ասաց Թրամփը: - «Ես նրա հետ համամիտ չեմ: Ոմանք կարծում են, թե մենք պետք է պայքարենք և՛ «Իսլամական պետության», և՛ Ասադի վարչակազմի դեմ, մինչդեռ ես կարծում եմ, որ մենք պետք է նախ «Իսլամական պետության» վրա կենտրոնանանք, հետո ներգրավվենք այլ հարցերում», - ասաց Թրամփը: Քլինթոնը առիթը բաց չթողեց՝ մեղադրելու մրցակցին Պուտինին սատարելու և ռուսամետ քաղաքականություն որդեգրելու համար․ «Մեր անվտանգության ծառայությունը հավաստեց, որ վերջին օրերին Կրեմլը, Պուտինը, Ռուսաստանի կառավարությունը հաքերային հարձակումներով փորձում են ազդել ամերիկյան ընտրությունների վրա: Ամերիկյան պատմության մեջ երբևէ որևէ օտար երկիր այսչափ ջանք չի գործադրել մեր ընտրությունների արդյունքների վրա ազդելու համար: Եվ հավատացեք՝ ռուսները հանուն իմ հաղթանակի նման բան չէին անի»: Ի պատասխան, Թրամփը մրցակցին մեղադրեց Միացյալ Նահանգների սահմաններից դուրս վարչակազմերի տապալմանը նպաստելու, ձախողված արտաքին քաղաքականություն վարելու համար: Թեժ բանավեճը մի փոքր հանդարտվեց միայն վերջում, երբ թեկնածուներին հարցրին՝ մեկը մյուսի մեջ բնավորության, որ գիծ է հարգում: Քլինթոնը մատնացույց արեց Թրամփի երեխաներին: Թրամփը նշեց, թե նախկին պետքարտուղարը երբեք չի հանձնվում: Մեկ շաբաթից Դոնալդ Թրամփն ու Հիլարի Քլինթոնը ևս մեկ՝ վերջին բանավեճը կանցկացնեն նոյեմբերի ութին կայանալիք ընտրություններից առաջ: Թրամփի ոչ զուսպ կեցվածքն ու պակաս ինտելեկտուալ լինելն արդեն պատճառ է հանդիսացել նրա նկատմամբ լուրջ քննադատությունների ալիքի: Նրա դեմ արշավին միացել են հոլիվուդյան աստղերը: «Նա փսլնքոտ է, շուն է, խոզ ու ժուլիկ», այսպես է դիմել աշխարհահռչակ դերասան Ռոբերտ դե Նիրոն՝ Թրամփին: Հոլիվուդյան դերասանն ու ռեժիսորը տեսահոլովակ է ձայնագրել, որտեղ զայրացած կերպով վիրավորական խոսքեր է ուղղում ԱՄՆ Հանրապետական կուսակցությունից նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին: Դե Նիրոն այնքան վրդովված է և վատ տրամադրված Թրամփի նկատմամբ, որ պրոդյուսերները նրա հոլովակը չեն ներառել հիմնական ծրագրում, այլ այն առանձին են թողարկել: Հոլովակը ցուցադրվել է Fox News հեռուստաալիքի The Kelly File հեռուստածրագրի շրջանակում, որի հանդիսատեսի մեծ մասը համակրում է հանրապետականներին: «Նա անհավատալիորեն հիմար է, նա փսլնքոտ է, նա շուն է, նա խոզ է, նա ժուլիկ է: Նա կարծում է, որ խաղում է հասարակության հետ, նա հարկեր չի վճարում: Նա հիմար է: Քոլին Փաուելը (ԱՄՆ պետքարտուղարը 2001-2005թթ.) ամենից լավ է ասել, որ նա ազգային աղետ է: Նա ողջ երկրի խայտառակությունն է: Ինձ այնքան է զայրացնում, որ այս երկիրը հասել է նրան, որ նման պես հիմարը բարձրացել է այդ աստիճանի: Ես շատ եմ ամաչում, որ մենք նման վիճակի ենք հասել: Նա ասում է, որ ցանկանում է հարվածել մարդկանց դեմքին: Ես կցանկանայի հարվածել նրան: Ինձ անհանգստացնում է ուղղությունը, որով շարժվում է երկիրը, Դոնալդ Թրամփի հետ մենք կգնանք սխալ ուղղությամբ»,- հայտարարել է դերասանը: Իսկ հանրապետական մեկ այլ հոլիվուդյան աստղ Առնոլդ Շվարցենեգերը նշել է, որ անդամակցել է Աբրահամ Լինքոլնի, Թեդդի Ռուզվելտի ու Ռոնալդ Ռեյգանի կուսակցություն և հպարտ է, որ հանրապետական է. «Բայց ամերիկացի լինելն ավելի կարևոր է: Ցանկանում եմ հիշեցնել իմ ընկեր հանրապետականներին, որ ոչ միայն հնարավոր է ընտրել օգուտներ երկրի համար` ի հակակշիռ ձեր կուսակցության, այլև դա ձեր պարտքն է» Այպիսով, Թրամփ-Քլինթոն բանավեճը հասել է գագաթնակետին: Բազմաթիվ լրատվամիջոցներ անցկացրած հարցումներով եզրակացրել են, որ վերջին բանավեճում առաջատար դիրքերում է եղել Քլինթոնը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Ընդամենը փոքրիկ ֆաշիստի՝ Նիկոլի հերթական էժանագին բեմադրությունն էր. Գագիկ Համբարյան Նիկոլը գերիշխում է օրակարգերի և կոլեկտիվ հիշողության տիրույթներում․ Կարեն Վրթանեսյան Փաստաբանական գրասենյակը ծանրոց է ստացել, որում թունավոր կարիճ է եղել Վայոց ձորում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է քաղաքացու վրա. վերջինս մահացել է Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի հանրային հեռուստաընկերության շենք Իսրայելը հասկանում է միայն ուժի լեզուն․ Իրան Թոթափեք ամբարտավանության ու հավակնությունների բեռը. Սրբազանը դիմեց քաղաքական ուժերին Թուրք դիվանագետներին Վաշինգտոնի դատարանում մեղադրում են ԱՄՆ օրենքները խախտելու մեջ Ով կլինի արդարադատության հաջորդ նախարարը. ում անուններն են շրջանառվում 14-ամյա երեխան բռունցքով հարվածել է համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է Շուշիում Ադրբեջանը թանգարան է կառուցել, Ցեղասպանության ավերված հուշարձանի տարածքում՝ մզկիթ Իսրայելը հարվածել է Դամասկոսին․ կան զոեր Ո՞վ է թույլ տվել Մատենադարան բարձրացող մուտքի դիմացը դարձնել ապօրինի կայանատեղի Ի՞նչ էր նշանակում Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա, և ինչ հետևանքներ կարող են լինել մեր տարածաշրջանի համար Արևմուտքի կողմից ՀՀ-ին տրամադրվող օգնությունն ապակայունացնող բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ Հանրահավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված հայորդիների Վիգեն Մեսրոպյանն ազատվել է ՔԿ նախագահի տեղակալի պաշտոնից Ասե՛ք-կանե՛նքի հերթական Չ՛բարեփոխումը (տեսանյութ) Ամերիաբանկի հատուկ առաջարկը Mastercard նոր քարտապաններին. 1% քեշբեք և մեծաքանակ նվերներ Լիբանանի հարավում ոչնչացվել է իսրայելական երեք տանկ Գառնիկ Դանիելյանի հարցից Փաշինյանը հունից դուրս եկավ․ «Ա ինչի եք ջղայնանում» (video) Էդ էր համապատասխանում ՀՀ պետական շահերին․ ինչու՞ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից չխոսեց գերիներ (video) Աղվան Վարդանյանը երկու հիշեցմամբ «ստորացրեց» Փաշինյանին (video) ՍԴ-ի դատավորներին ամենադաժան պատիժն է սպասվում․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, դու անգամ տղամարդու պես մահանալու շնորհք չունես․ Խաչիկ Մանուկյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամազդ Զաքարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am