Սեյրան Օհանյանը խայծը կուլ կտա՞

Տեւական ժամանակ էր՝ ՀՀԿ խորհրդի անդամ, նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանի մասին լուրեր էին շրջում, որ վերջինը կուսակցություն է ստեղծում, որը կոչվելու է «Շրջադարձ», իսկ այդ լուրերի գլխավոր ինտրիգն այն էր, որ կուսակցությանը անդամակցելու է կամ, գուցե, ղեկավարելու Սեյրան Օհանյանը, որը մոտ օրերս պաշտոնանկ արվեց Պաշտպանության նախարարի պաշտոնից։ Եւ ահա, տեղի ունեցավ Դալլաքյանի մամլո ասուլիսը , բայց սպասվածին հակառակ նա բոլոր հարցերին չտվեց սպառիչ պատասխաններ, ու լրագրողներին ներկայացավ քցված ու ՀՀԿ-ի գերությունից փախուստի դիմածի կերպարով։ Վիկտոր Դալլաքյանը նախ հայտարարեց, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից եւ Սերժ Սարգսյանի աշխատակազմից, որտեղ անցկացրել է չորս տարի.«Այսուհետև վերադառնում եմ ակտիվ քաղաքականություն և մասնակցելու եմ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին: Իմ այսօրվա ելույթից հետո եթե ինձ կամ իմ ընտանիքի անդամներին բան պատահի, դրա պատասխանատուն Սերժ Սարգսյանն է: Հայաստանում հավատարմագրված դեսպաններին էլ եմ ուղղում խոսքս»,- ասաց Դալլաքյանը։ Քաղաքական նոր հայտ ներկայացնող Դալլաքյանն իր անելիքների մասին խոսելու փոխարեն ամբողջ ասուլիսը նվիրեց «Լուսավոր Հայաստան»-ի ղեկավարի «հանցագործություններին» եւ իշխանությունում նրա «պապաներ» ունենալու հարցերին։ «2012-ի հունվարին Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է նախագահական նստավայր եւ խնդրել, որ ես շարունակեմ իր հետ համագործակցությունը եւ առաջարկել է անդամակցել ՀՀԿ-ին: Նա ընդունել է իմ մոտեցումները եւ ես անդամակցել եմ ՀՀԿ-ին, բայց 2012-ի մայիսի 6-ին, խորհրդարանական ընտրությունների ժամանակ Սերժ Սարգսյանն իմ դեմ օգտագործել է, այսպես կոչված, «լուսավոր հանցագործին», որի հետ կապված մամուլում եղել են բազմաթիվ հրապարակումներ: Ընտրություններից 2 օր հետո Սերժ Սարգսյանն ինձ հրավիրել է Ստեփանակերտ, որին ներկա է եղել Բակո Սահակյանը: Սերժ Սարգսյանն ինձ հարցրեց՝ ինչու այդպես ստացվեց, այսինքն խոսքը Վանաձորի մասին էր: Ես ասացի, որ եկել եմ այդ հարցի պատասխանը Ձեզնից ստանալու: Ես ներկայացրել եմ, թե ինչ է տեղի ունեցել Վանաձորում, օրինակ անձնավորությունը, որին նա օգտագործել է իմ դեմ, ՀՀ-ում մեկ տարի 17 օր չի բնակվել, 8 ամիս եղել է այլ երկրում: Ես բողոքարկել եմ, բայց ԸԸՀ-ն մերժել է բողոքն»,-ասաց Դալլաքյանը՝ հավելելով. «Փաստերը ցույց են տալիս, որ ԱԺ-ում ունենք լուսավոր հանցագործ, որն ունի պապաներ բարձրագույն իշխանություններում»: Այդ դեպքում ինչու 2012-ից հետո համաձայնել է դառնալ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ եւ ԱԺ-ում ՀՀ նախագահի ներկայացուցիչ, իրեն գերության մեջ են պահել ՀՀԿ-ում, Վիկտոր Դալլաքյանը պատասխանեց. «4 տարի սպասել եմ, որովհետեւ կա քարերը հավաքելեւ եւ քարերը նետելու ժամանակը: Հիմա եկել է քարերը նետելու ժամանակը»: Նա ընդգծել է, որ այս 4 տարիներին ոչ մի անգամ Սերժ Սարգսյանի հետ չի հանդիպել: Վիկտոր Դալլաքյանի մամուլի ասուլիսի ընթացքում, թերեւս,  ամենասպասվողն այն էր, թե նա ինչ կասի Սեյրան Օհանյանի անդամակցության հեռանկարի կապակցությամբ: Նա ասաց, որ Սեյրան Օհանյանը հրապարակային որեւէ հայտարարություն չի արել իր հետագա ծրագրերի մասին, ըստ այդմ,  ինքն էլ ձեռնպահ կմնա որեւէ մեկնաբանությունից: Միաժամանակ, Դալլաքյանը հայտարարեց, որ Սեյրան Օհանյանն այն պետական եւ ռազմական գործիչն է, որի անդամությունը պատիվ կլինի ցանկացած կուսակցության համար: Մինչդեռ իշխանական կուլիսներում գրեթե անհնար են համարում այդ հեռանկարը,  եւ սա համարում են Դալլաքյանի կողմից գցված խայծ։ Ի դեպ, Դալլաքյանի լեզուն այնպես էր բացվել, որ նա վերահաստատում էր նախկինում արված աղմկահարույց հայտարարությունները, օրինակ, որ Սերժ Սարգսյանը կազինոներում է խաղում, «Կոնը 50 հազար դոլար է», նա ասաց՝ «Ես իմ խոսքերի տերն եմ, ես երբեւէ հերքե՞լ եմ իմ այդ խոսքերը»: Ավելին՝ նա վստահեցրեց, որ տեր է նաեւ իր մեկ այլ հայտարարության՝ «Զոլավոր շորեր եմ հագցնելու»: «Իմ քաղաքական գործունեության ընթացքում ես սխալվել եմ: Սխալվել եմ, որ համաձայնել եմ անդամակցել ՀՀԿ-ին: Ես ընդունել եմ թիմի մեջ մտնելու առաջարկը՝ հանուն երկրի: Բայց ես սխալվել եմ»: Այսպիսով Արթուր Բաղդասարյանի սինդրոմը դառնում է դոմինանտ,  եւ պետք չէ զարմանալ, որ շուտով ՀՀԿ-ից դուրս գալու ու ընդդիմադիր դաշտ վերադառնալու մասին հայտարարեն Գեղամյանը, Խոսրով Հարությունյանը եւ այլք։ Անի Սահակյան

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am