«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի բժշկուհին գնացել է «գործարքի»

   Երևանի բնակչուհի Լենա Հարությունյանը պնդում է, որ 4 ամիս առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ից երեխայի կենսաբանական հայրը տարել է նորածնին: Այսօր կինը լրագրողների հետ հանդիպմանը պնդեց, որ այդ ամենն արվել է իր վստահությունը չարաշհելու եղանակով և ծննդատան բժիշկների գիտությամբ: Լենա Հարությունը մանրամասնեց, որ ինքը հղիացել է տնային պայմաններում արված արհեստական բեղմնավորման միջոցով: Երեխայի հայրը ԱՄՆ քաղաքացի է, բայց բնակվում է Երևանում՝ կնոջ հետ: Նա նշեց, որ ինքը փոխնակ մայր չէ, տղամարդը իրեն խոստացել է տանել ԱՄՆ ու լավ կյանք ապահովել իր ու երեխայի համար: Կնոջ համոզմամբ՝ իր ծնունդն ընդունող բժիշկը Կարիեն Երիցյանը համագործակցել է երեխայի հոր հետ: «Ինձ կեսարյան հատում են արել,  դա իմ առաջին հղիությունն էր, որը ես շատ ծանր էի տանում: Ինձ ասացին, որ ճնշման հետ խնդիրներ ունեմ, նախաինսուլտային վիճակ է: Պետք է մնա հիվանդանոցում: Ինձ մյուս ծննդկաններից առանձին էին պահում՝ իբր որ ես սթրեսս չտանեմ:  Մի քանի անգամ զանգել եմ Կարինե Երիցյանին, ասել եմ՝ մոտենամ երեխայիս տեսնեմ, ասել է՝ ոչ, մի մոտեցիր, քո մոտ սթրեսային վիճակի է, պետք է ապքինվես: Ասաց, որ երեխային մյուս կողմին հանձնենք, որովհետև ինքը հայրն է ու ոչ մի վատ բան չի անելու քո երեխային, մինչև դու կապաքինես: Այդ պարագայում ես, որպես մարդ, վստահել եմ այդ մարդուն: Չարաշահել է իմ վստահությունը, վստահ եմ, ու հետագայում այդ պապացույցներն էլ կլինեն անպայման, որ նա համագործակցել է մյուս կողմի հետ»,-ասաց Լենա Հարությունյանը՝ հավելելով, որ բոլոր մարդկային ձևերով համոզել է, որ երեխային վերադարձնեն իրեն, չի ստացվել, ստիպած դիմել է դատարան: Կնոջ խոսքով, բաժնի վարինչն ասել է, թե երեխային իրեն են հանձնել, սակայն հետագայում քրեական գործով պարզվել է, որ երեխային տվել է ինչ-որ բուժաշխատող: Լենա Հարությունյանի փաստաբան Տիգրան Մուրադյանը նկատեց, որ գործն առանձնահատուկ է.  «Պետական կառույցներն էլ են խոստովանում, որ առաջին անգամ են նման դեպքի առնչվում, երբ նորածին երեխային վերցնում են, թաքցնում ծնողներից, պետական մարմիններից: Այս գործով թաքցնողի, այսինքն` երեխայի հոր նկատմամբ հայտարարված է հետախուզում, սակայն ոստիկանությունը ոչինչ չի անում: Ունենք 3 դատական ակտ կա, որոնցից մեկով պետք է վերացվեին խոչընդոտները, և մայրը մայրական կաթով կերակրեր երեխային, մյուս ակտով պետք է երեխան հանձնվի մորը»: Ըստ Մուրադյանի՝ ԴԱՀԿ-ն մյուս կողմի հետ համաձայնության է եկել, որպեսզի հայրը կարողանա թաքցնել երեխային:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
Ձեզ ո՞վ է ասել, որ Ռուսաստանը սպասելու է․․․ դե կտեսնե՛ք՝ ինչ կանեն, եթե․․․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլի ընտրողներին հարցրե՛ք՝ ո՞վ է պահել ու պահելու Հայաստանը, հենց Թուրքիան հարձակվի․ Հարությունյան (video) Իմ էս ծերացած խելքով ես Փաշինյանին չեմ ընտրի․ Հարցում (video) Ալե՛ն, նայիր խոշտանգված Վիգենի դեմքին ու հիշի՛՝ ինչ էիր ասում․ Հայկ Նահապետյան (video) Ամեն անգամ, երբ սեղանին դրված է լինում դիվանագիտական լուծումը, ԱՄՆ-ը ընտրում է անխոհեմ ռшզմական արկածախնդրnւթյունը. Արաղչի Լսե՛ք թուրք վերլուծաբանին․ 500 միլիարդ են շահելու Մեղրու ճանապարհից, մենք՝ 0․ Խոսրով Հարությունյան (video) Թուրքիան մանրամասներ է հայտնել «Զանգեզուրի միջանցքի» աշխատանքներից Մենք ենք մեղավոր, որ այդ հիմարին բերել ենք․ քաղաքացիների զայրույթը՝ Փաշինյանի մասին խոսելիս (video) Ոչ մի ղեկավարի օրոք 3 պատերազմ չէինք տեսել․ Հարցում (video) «Համակարգային բառդակ»․ պաշտպանը Վեդիի երեխաների հորեղբոր գործով նոր մանրամասներ է հայտնում «Հլը սրանց խոսալը նայե՛ք»․ Քննչական կոմիտեի նախագահ, էս ի՞նչ խայտառակ բան ես ասում․ Հայկ Նահապետյան (video) Եթե Արևմուտքը խոչընդոտի Հաղթանակի տոնը նշելուն, ներում չի լինի. Լավրով Մակրոնը Ֆրանսիայի ամենահակահայ նախագահն է․ Խոսրով Հարությունյան (video) ՌԴ դեսպան. Զելենսկու արտահայտությունները ոչ միայն կոշտ արձագանք ստացան ՌԴ ՊՆ-ի կողմից, այլև չհասկացվեցին հայ հասարակությունում Եվս երեք իրանական լցանավ անցել է ամերիկյան շրջափակման միջով Էրդողանը Նիկոլի հետ կապված կայացրել է որոշում․ Հայկ Նահապետյան (video) Մարալիկում ձերբակալել են «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատուին և նրա կնոջը The Times of India. Հորմուզի նեղուցում արգելափակված է Հնդկաստանի համար կարևոր բեռներով 40 նավ Զելենսկին փչացրել է Նիկոլի ծրագրերը․ Արտակարգ և լիազոր դեսպան (video) Փաստորեն Սամվել Կարապետյանն ամեն ինչ հասկացել էր (video) «Եթե անդրադարձ լինի, կտեղեկացնենք». ՀՀ ԱԳՆ–ն՝ Մոսկվայում Հայաստանի դեսպանին ԱԳՆ կանչելու մասին Սարսափելի ծրագրով ու ստով Նիկոլն այսօր մտել է Սյունիք․ Վոլոդյա Հովհաննիսյանը մանրամասնում է (video) Արցախցի պապիկը մոլորվել է Լատվիայի պաշտպանության նախարարը հայտնել է, որ պատրաստ է հրաժարական տալ Ուկրաինայի անօդաչուների պատճառով Փաշինյանի պատերազմը հայ ժողովրդի հաղթանակի դեմ է
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am