Այս տարվա չորրորդ եռամսյակում կաճեն Սիրիայում Մոսկվայի և Վաշինգտոնի զինված ընդհարման ռիսկերը՝ կարծում են ամերիկյան մասնավոր հետախուզա-վերուծական Stratfor ընկերության վերլուծաբանները։
Փորձագետների կարծիքով՝ մինչև տարեվերջ ԱՄՆ-ը կկենտրոնանա Մոսուլում և Ռաքքայում ԴԱԻՇ-ի դիրքերի վրա հարձակվելու ուղղությամբ։ Համաձայն կանխատեսման՝ Վաշինգտոնի ու Մոսկվայի համագործակցությունն անմիջապես մարտի դաշտում կլինի նվազագույն, քանի որ երկու կողմերն այժմ ամենաքիչն են հետարքրքված դիվանագիտական ճանապարհով սիրիական ճգնաժամի ապաէսկալացիայով։
Ռուսաստանը կպահպանի ռազմական մարտավարություն՝ հրաժարվելով «դիվանագիտական վեճերից», մինչդեռ ամերիկյան կողմը պատրաստ չէ «կառուցողական գործարքի»՝ գործող նախագահի լիազորությունների ավարտի պատճառով։
«Չորրորդ եռամսյակում բախման պոտենցիալը կմեծանա՝ հաշվի առնելով, որ Վաշինգտոնը ուժեղացնում է սուննի ապստամբներին Սիրիայում և հրաժարվում Մոսկվայի հետ երկխոսության քաղաքականության առաջնահերթությունից»,- նշվում է ընկերութան կանխատեսման մեջ։
Միևնույն ժամանակ, իրավիճակի վրա ազդում են նաև տարածաշրջանային այլ խաղացողները։ Իրավիճակը բարդացնում է մարտի դաշտում թուրքական զորքերի ներկայությունը, որոնք կշարժվեն Սիրիայի հարավ՝ ամերիկյան հովանավորությամբ նվազեցնլու Ռուսատանի հետ բախման ռիսկերը։ Միևույն ժամանակ Վաշինգտոնի դաշնակիցները Պարսից ծոցի երկրներից իրենց խաղն են իրականացնում Իրանի դեմ։ Նրանք փորձում են շահել Ռուսաստանի և ԱՄՆ-ի հակասություններից և ուժեղացնել իրենց սուննի կողմնակիցների դիրքերը։
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը
Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը