Ուր են անհետացել Շաքրո Մոլոդոյի գործով փաստաթղթերը
Ռուսաստանի քննչական կոմիտեի գլխավոր վարչությունում կորել են «օրենքով գող» Զախարի Կալաշովի գործով փաստաթղթերը, փոխանցում է «Ռոսբալթ»-ը՝ հղում անելով իրավապահ մարմինների աղբյուրին: Ինչպես հայտնի է դարձել, նյութերը հավաքվել էին դեռևս 2015թ. և վերաբերում էին Մոսկվայի Cristal և Golden Palace կազինոների ռեյդերական հարձակմանը: Այդ փաստաթղթերն անհրաժեշտ են եղել քննությանը՝ Շաքրո Մոլոդոյի գործին՝ ՌԴ ՔԿ գեներալ Դենիս Նիկանդրովի, ՔԿ սեփական անվտանգության պետ Միխայիլ Մաքսիմենկոյի կապը ստուգելու համար: Վերոնշյալ բարձրաստիճան պաշոնյաները կասկածվում են քրեական հեղինակությունից խոշոր չափով կաշառք վերցնելու մեջ:
