«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները կորցրել են տարածքների շուրջ 40%-ը, որը ժամանակին վերահսկում էին Իրաքում, 5% տարածք էլ կորցրել է Սիրիայում:
Այսպիսի տվյալներ է հրապարակել Իրաքում եւ Սիրիայում հակաահաբեկչական գործողություններին մասնակցող ամերիկյան զորքերի պաշտոնական ներկայացուցիչ, գնդապետ Սթիվ Ուորենը:
ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, Բաղդադից կազմակերպված հեռուստակամուրջի օգնությամբ նա զրուցել է Պենտագոնում հավաքված լրագրողների հետ:
ԱՄՆ ռազմաօդային ուժերն Իրաքում իսլամականների դիրքերի ռմբակոծությունը սկսել են 2014 թվականի օգոստոսի 8-ին, Սիրիայում՝ սեպտեմբերի 23-ին: Իրաքում ամերիկյան ավիացիայի հետ համատեղ ռազմական գործողություններին մասնակցում են Ավստրալիայի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի, Նիդեռլանդների ռազմական ինքնաթիռներ, Սիրիայում՝ Ավստրալիայի, Բահրեյնի, Մեծ Բրիտանիայի, Հորդանանի, Կանադայի ԱՄԷ-ի, Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի եւ Ֆրանսիայի օդանավեր:
Ուորենի խոսքով, ծայրահեղականներից տարածքները հաջողվել է հետ վերցնել, մասնավորապես, կոալիցիայի ջանքերի շնորհիվ:
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը