Սյունիքի նոր մարզպետը ուղղաթիռով շրջելու սիրահար է
Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը, պարզվում է, ուղղաթիռներով շրջելու նախասիրություն ունի։ Պղնձամոլիբդենայինի նախկին տնօրենը տնօրենի պաշտոնավարման ընթացքում երբեմն Արցախ է մեկնել ուղղաթիռով։ Նրան անգամ նկատողություն են արել՝ հրաժարվել այդ սովորությունից, բայց երեւում է՝ Հակոբյանի համար դա գերխնդիր է։ Երեկ էլ նա Սյունիք էր մեկնել ուղղաթիռով, որպեսզի ստանա իր պաշտոնը։ Փաստորեն, աղքատության բարձր ցուցանիշ ունեցող մարզում անգամ շքեղության սիրահարներին է դժվար զսպելը։
