«Ես երեխաներիս հետ խոսում եմ բացառապես հայերենով». Արթուր Ջանիբեկյան
Comedy Club Production-ի հիմնադիր և գլխավոր պրոդյուսեր, «Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը հյուրընկալվել է «Կուլտուրա» հեռուստաընկերության «Սպիտակ տաղավար» հաղորդմանը: Հաղորդման ընթացքում Արթուր Ջանիբեկյանը խոսում է հայ գրողների մասին՝ նշելով, որ իր առաջին գիրքը Հովհաննես Թումանյանի հեքիաթներն էին: Հաղորդավարուհու հարցին, թե ինչ լեզվով է խոսում իր երեխաների հետ Արթուր Ջանիբեկյանը պատասխանում է. «Ես երեխաներիս հետ խոսում եմ բացառապես հայերենով»:
