Ինչու հետ կանգնեց Ծառուկյանը
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԲՀԿ քարտուղար Վահե Էնֆիաջյանը, խոսելով վերջին շրջանում հաճախ շրջանառվող լուրերին, թե Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է վերադառնալ քաղաքականություն, նշեց, որ Ծառուկյանի վերադարձի մասին Գյումրիում եւ Վանաձորում են շատ խոսել՝ համարելով, որ նրա մարդկային տեսակը եւ սկզբունքներն անհրաժեշտ են ՀՀ քաղաքական մշակույթին: Աց ԲՀԿ քարտուղարը, որպես օրինակ բերեց «Սասնա ծռեր» խմբավորման կողմից ՊՊԾ գնդի գրավումը եւ ժամանակին զենքերը վայր դնելը. «Գագիկ Ծառուկյանն իր անձը մի կողմ քաշեց, որ անդառնալի հետեւանքներ չլինեն»: ԲՀԿ քարտուղարը նկատեց, որ շատ քաղաքացիներ հիշում են նրա բարի գործերը եւ հատկապես Օլիմպիական խաղերում Հայաստանի ներկայացուցիչների հաղթանակում նրա ունեցած ներդրումը:
