Մալաթիայում երկու երեխա է վրաերթի ենթարկվել
Նախօրեին Մալաթիայում շենքերից մեկի մոտ երկու երեխա է վրաերթի ենթարկվել: «Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեխաներից մեկը 10 տարեկան է մյուսը՝ 5, նրանք երկուսն էլ Արարատի մարզից են: Վրաերթի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով երեխաները տեղափոխվել են հիվանդանոց:
