Ովքեր են «դավաճանները»

 Այսպիսով՝ դրամատիկ ընտրությունից հետո Վանաձորը քաղաքապետ ունեցավ, տարօրինակ կհնչի, բայց քվեարկության արդյունքները ցույց տվեցին, որ 15-ը մեծ է 18-ից, եւ անգամ ավելին, ՀՀԿ թեկնածու Մամիկոն Ասլանյանի օգտին գրանցվեց 19 ձայն, իսկ «Լուսավոր Հայաստան»-ի ցուցակը ղեկավարող Քրիստ Մարուքյանի օգտին՝ 14 քվե։ Վանաձորի ՏԻՄ ընտրություններից հետո միավորվել էին «Լուսավոր Հայաստան»-ը, «Հայկական Վերածնունդ»-ը եւ «Բարգավաճ Հայաստան»-ը: Թվում էր, թե ռեալ հնարավորություն է ստեղծվել Վանաձորում տապալել ՀՀԿ-ի իշխանությունը ու քաղաքապետի պաշտոնում պաշտպանել Էդմոն Մարուքյանի եղբորը՝ Քրիստ Մարուքյանին, որը առաջնորդում է ԼՀ ընտրական ցուցակը: Բայց եղավ այն, ինչը սպասելի էր.ընդդիմությունը կրկին դավաճանեց։ Վանաձորի ավագանու 33 մանդատը ընտրություններից հետո բաժանվել էր հետեւյալ համամասնությամբ․ ՀՀԿ՝ 13 մանդատ, ՀՅԴ՝ 2, «Լուսավոր Հայաստան»՝ 10, ՀՎԿ՝ 5, ԲՀԿ՝ 3։ Պարզ մաթեմատիկական հաշվարկը հուշում էր, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան անգամ այստեղ իրավիճակ չի կարող փրկել, քանի որ ոչ իշխանական ուժերի ձայների միասնությունը երեքով գերազանցում է՝ 18 մանդատ:Բայց արի ու տես, որ փակ քվեարկության ընթացքում մաթեմատիկական դասական բանաձեւերը կարող են փոխվել: ՀՀԿ ԳՄ նիստից հետո Էդուարդ Շարմազանովը նկատել էր, որ ընդդիմության միասնության մասին կխոսեն քվեարկությունից հետո, հիմա հասկանալի է, թե ինչ էր ակնարկում Շարմազանովը: Իշխանությունը այս օրերին շուրջօրյա ռեժիմով աշխատում էր ընդդիմադիրների հետ, ընդունված խաղի կանոներով հասնելու ցանկալի արդյունքի: Իրականում այդ քվեարկությունը հնդկական կինոյի սցենարով ընթացավ՝ դրամատիկ ու հուզախառն, ընդդիմադիրները մարտեր տվեցին, որպեսզի քվեարկությունն անցնի բաց, իշխանությունն էլ ընդդիմացավ այդ առաջարկին, թեժ մարտերի արդյունքում որոշվեց փակ քվեարկություն իրականացնել, արդյունքում ընդդիմության ներկայացուցիչներից 4-ը քվեարկեցին ՀՀԿ-ի ցուցակը գլխավորող Մամիկոն Ասլանյանի օգտին, իսկ զավեշտն այն է, երբ ձայների հաշվարկից հետո բոլորը՝ ԲՀԿ-ից ու ՀՎԿ-ից հայտարարեցին, թե մնացել են ստորագրած հուշագրի շրջանակներում եւ կողմ են քվեարկել։ Նախորդ օրը երեք ուժերը հուշագիր էին ստորագրել, որ հետագայում գործելու են միասնաբար եւ պաշտպանելու են միասնական թեկնածուին։ Էդմոն Մարուքյանին միացածների ընդդիմություն լինելու աստիճանը նոր չէ որոշվել, նրանք հայտնի են իշխանության հետ խաղեր տալու իրենց անգերազանցելի հմտություններով, իշխանությանը ծառայելու անհագ պատրաստակամությամբ, իսկզբանե զարմանալի էր, որ Մարուքյանը համաձայնել է համագործակցել այս ուժերի հետ, հիմա նրան մեղադրում են եղբորը ամեն գնով քաղաքապետ դարձնելու մոլուցքի համար։ Մյուս կողմից ընդդիմությունը այս քվեարկությամբ խորհրդարանական ընտրություններից առաջ խաչ քաշեց իր վրա եւ ցույց տվեց, որ իրեն չի կարելի վստահել, միեւնույն է այդ քվեն չի ծառայելու իր նպատակին։ Նշենք, որ Մարուքյանը արդյունքները հրապարակելուց հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց, որ չի խախտում անմեղության կանխավարկածը եւ շուտով կիմացվի, թե որ ընդդիմադիրներն են կողմ քվեարկել ՀՀԿ-ին։ «Ավագանու նիստերը դեռ լինելու են, և այդ նիստերի ընթացքում երևալու է, թե ով է կողմ քվեարկողը: Սա այնպիսի բան չէ, որ ծածուկ մնա: Մենք իմանալու ենք, ամեն ինչ անելու ենք, որ իմանանք, և հանրությունը պետք է իմանա, թե ինչ է տեղի ունեցել»,- ասել է Մարուքյանը: Այն, ինչ տեղի ունեցավ նախքան քվեարկությունը, Էդմոն Մարուքյանի խոսքով, արդեն փաստում էր, որ իշխանություններն ահաբեկելով ու վախեցնելով ձայներ են քաշել իրենց կողմը: «Որևէ խնդիր չկա, մենք կորցնելու բան չունենք, սա մեզ համար սպասելի էր: Այսպիսի հաղթանակը ՀՀԿ համար ես որևէ կերպ չեմ համարում հաղթանակ, որովհետև հուշագիր ստորագրած մարդկանց ճնշելը, որ իրենց օգտին քվեարկեն, դա հանցագործություն է»,- հայտարարեց նա:
Անի Սահակյան
Լուսանկարը՝ ֆոտոԼուրի

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am