«ՀԺ». Ինչո՞ւ է Հայաստանում էժանանում բենզինը
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Այս շաբաթվա սկզբից Հայաստանում սկսել է նվազել բենզինի գինը: Երեկվա դրությամբ արդեն Երեւանի գրեթե բոլոր բենզալցակայաններում մեկ լիտր «Ռեգուլյար» տեսակի բենզինը վաճառվում էր 360 դրամով նախկին 380 դրամի փոխարեն: Ուշագրավն այն է, որ բենզինը Հայաստանում էժանանում է համաշխարհային շուկայում նավթի գների աճի պայմաններում: Կասկածներ կան, որ փոփոխություն է եղել Հայաստանին բենզինի մատակարարման շղթայում, ինչը Հայաստանում կառավարության փոփոխության արդյունք է»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
