Իրանի իշխանությունները ֆինանսավորում են ահաբեկչությունը. Սաուդյան Արաբիա
Սաուդյան Արաբիան տիրապետում է փաստագրական ապացույցների այն մասին, որ Իրանի իշխանությունները ֆինանսավորում են ահաբեկչությունը, երեքշաբթի հայտարարել է Խորհրդատվական խորհրդի փոխխոսնակ Մոհամադ ալ Ժեֆրին, հայտնում է Ria Nwvwsti-ն:
«Առկա են փաստագրական լավ հաստատված տվյալներ, որոնք ապացուցում են Իրանի դերը ահաբեկչության ֆինանսավորման մեջ»,- հայտնել է նա՝ ելույթ ունենալով Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների առջև:
Ալ Ժեֆրիի խոսքով՝ Իրանի նոր կառավարությունը «զգալիորեն ֆինանսավորել է աշխարհի բոլոր ծայրահեղական, ահաբեկչական շարժումները»: «1992 թվականից իմ երկիրը (Սաուդյան Արաբիան) ենթարկվել է հարյուրավոր ահաբեկչական հարձակումների այն դեպքում, երբ Իրանը չի վերապրել ոչ մի հարձակում: Դա չափազանց տարօրինակ է»,- նշել է նա:
