Ռուսաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դեր խաղալ ԼՂ հարցում. Բաքվում ՌԴ դեսպան
Minval.Az-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինը Ադրբեջանի անկախության 25-ամյակին նվիրված իր հոդվածում նշել է, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվ միջնորդի դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Միմյանց ինքնիշխանությանն անխոս աջակցելը Ռուսաստանին ու Ադրբեջանին հնարավորություն է տալիս միջազգային արենայում խաղալու իրենց դերը: Ռուսաստանը գիտակցում է Ադրբեջանի ինքնուրույն քաղաքականության բոլոր դրվագները և Բաքվին վերաբերվում է լիովին ըմբռնմամբ: Ռուսաստանը ակտիվ միջնորդի դեր է խաղացել և խաղում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:
Մենք հասկանում ենք մեր պատասխանատվությունն ու մեր հնարավորությունները: Հուսով եմ, որ Ադրբեջանում ճիշտ են ըմբռնում այդ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը: Ներկայիս անհանգիստ միջազգային իրավիճակում թանկ արժեն գործընկերոջը հասկանալն ու նրա կանխատեսելիության վրա վստահ լինելը»,- ընդգծել է դեսպանը:
