Նոր հիստերիա Ղարաբաղի հարցով

Բաքվում իսկական թոհուբոհ է Ղարաբաղյան հարցով: Կրկին բորբոքվել է համաամերիկյան հիստերիա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում անդրադարձել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և խոսելով ապրիլյան մարտերի մասին՝ նա դա որակել է որպես` «Ադրբեջանի ռազմական մեծ հաղթանակ», որի շնորհիվ Ադրբեջանը խլել է «ավելի քան 2000 հեկտար տարածք»։ Այնուհետև Ալիևն անդրադարձել է նաև ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությանը, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար դեռ պայմաններ չեն ստեղծվել, քանի որ առաջնորդները պատրաստ չեն դրան: «Դուք, հավանաբար, լսել եք Ամերիկայի վերջին հայտարարությունները։ Դա, մեղմ ասած, զարմանք է առաջացնում մեզ մոտ։ Խնդրի չլուծված լինելու համար մեզ մեղադրելը և հայտարարելը, որ երկու կողմն էլ մեղավոր են, անարդար է։ Մենք մերժում ենք նման հայտարարությունները։ Փակ դռների հետևում մեզ վրա ճնշում է գործադրվում, որպեսզի մենք համաձայնություն տանք Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը։ Միջազգային կազմակերպությունների ու արևմտյան ԶԼՄ-ների կողմից ողջ քննադատությունը բխում է նրանից, որ Ադրբեջանը հրաժարվում է անկախություն տրամադրել Ղարաբաղին։ Դա երբեք տեղի չի ունենա»,- նշել է Ալիևը։ Վաշինգտոնի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերաբերյալ դժգոհությունն արտահայտել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, արտաքին կապերի բաժնի պետ Նովրուզ Մամեդովը: Նա դատապարտել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը, ըստ որի՝ առաջնորդները պատրաստ չեն հակամարտության կարգավորմանը. «Մինչ այժմ ի՞նչ խելամիտ տարբերակ են առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, որոնց հետ չի համաձայնվել Ադրբեջանը: Թող միջազգային իրավունքի ու մարդու իրավունքների մասին խոսող մեծ պետությունները հայելու մեջ իրենց նայեն: Ի՞նչ քայլեր են ձեռնարկել մեծ պետությունները՝ ԼՂ-ին հարակից 7 շրջանների ազատման համար: Միակ ուղին, որը նախորդ տարի գտան համանախագահները, այն է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է իրենք գան համաձայնության: Դա անարդար դիրքորոշում է Ադրբեջանի հանդեպ, դրանք երկակի ստանդարտներ են»: Այնուհետև Մամեդովը հայտարարել է, որ իրենց զարմացնում և վշտացնում է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի այն հայտարարությունը, թե առաջնորդները դեռ պատրաստ չեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: Նա նշել է, որ ընտրություններից առաջ իր լիազորություններն ավարտող գերտերության պետքարտուղարի կողմից նման հայտարարություն տարածելը զարմանալի է. «Դա ունի տարօրինակ իմաստ, կարծես թե ուղերձ է համայն աշխարհին: Բանակցային գլխավոր առաքելությունը դրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 անդամի, այդ թվում նաև՝ ԱՄՆ-ի վրա: Սակայն այդ ոլորտում շատ մեծ հաջողություն տեսնելը դեռ անհնար է: Ադրբեջանը չի ճանաչում Ջոն Քերիի հայտարարությունը: Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը լիարժեք պարզաբաներ Ջոն Քերիի հայտարարությունը, որպեսզի յուրաքանչյուրը հասկանար այն»: Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հանդիպել է ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված նրա հետ, որ պաշտոնական Բաքուն բացասաբար է արձագանքել Ջոն Քերիի հայտարարությանը։ Ամերիկացի դեսպանը հրաժարվել է մեկնաբանել Ջոն Քերիի հայտարարությունը. «ԱՄՆ-ը, հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ցանկանում է երկու կողմին էլ նստեցնել բանակցային սեղանի շուրջ, հստակեցնել հարցերի շրջանակն ու նշմարել առաջ ընթանալու ուղիները։ Սակայն կողմերն իրենք պետք է համաձայնության գան։ ԱՄՆ-ը մտահոգ է հակամարտության գոտում շարունակվող միջադեպերի համար։ Մենք խորապես ցավում ենք Ղարաբաղյան հակամարտության գոտում յուրաքանչյուր մարդկային կորուստի համար, խոր վշտակցություն ենք հայտնում այդ կապակցությամբ»։ Հակաարևմտյան դժգոհությունը հասել է այն աստիճանի, որ Ալիևը հարկ է համարել հայտարարել, թե` «մեզ պետք չէ ինտեգրվել ներկայիս Եվրոպային»: Ալիևը տնտեսական հարցերով կառավարության նիստի ժամանակ խոսել է համաշխարհային ճգնաժամի, Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի, Եվրոպայի ներգաղթյալների խնդիրների, փախստականների հանդեպ եվրոպացիների անտարբերության մասին։ Ալիևը հայտարարել է, որ հենց այդ բոլոր ճգնաժամերն են անդրադարձել նավթարդյունահանող երկրների վրա. «Ադրբեջանը գնում է իր ճանապարհով և ոչ ոքի չի լսում։ Դրա համար էլ մենք ունենք կայունություն ու զարգացում»։ Ալիևը դատապարտել է Եվրոպային ինտեգրվելու կոչերը. «Ինչպիսի՞ Եվրոպայի մենք պետք է ինտեգրվենք։ Ճգնաժամով բռնկվա՞ծ Եվրոպայի, ուր մուսուլմանների վրա արգելքներ են դրված»։ Ղարաբաղի հարցում պաշտոնական Բաքվի բարձրացրած վայնասունը, փաստում է այն մասին, որ Ալիևն, իսկապես, բավական լուրջ ճնշումների տակ է` Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը` անկախությունը ճանաչելու առնչությամբ: Սա է պատճառը` Բաքվում կրկին ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը կրկին կասկածի տակ են առել ու դժգոհությունների տարափ է սկսվել: Ալիևի խոստովանությունը, իսկապես, ցույց է տալիս` թե ում դաշտում է այսօր գտնվում գնդակը. Ալիևի առջև կոնկրետ պահանջներ են դրված և նրանից համաձայնություն է ակնկալվում: Թամար Բագրատունի

դիտվել է 86 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am